Quantcast
Channel: RSS
Viewing all articles
Browse latest Browse all 18713

ԼԱՆԱ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ՍԻՐՏԸ ԱՅԼԵՎՍ ԱԶԱՏ ՉԷ

$
0
0

ԼԱՆԱ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ՍԻՐՏԸ ԱՅԼԵՎՍ ԱԶԱՏ ՉԷ

ԼԱՆԱ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ վերադարձել է ԱՄՆ-ից: Այնտեղ է երգչուհին դիմավորել Ամանորը. «Չէի ասի, որ մեծ ոգեւորությամբ մեկնեցի ԱՄՆ, բայց կարող եմ ասել, որ մեծ ոգեւորությամբ այնտեղից վերադարձա: Միշտ մտածում էի, որ Ամերիկան` վերջին տեղն է, որտեղ կուզենայի ապրել, բայց հիմա այլ կարծիք ունեմ»,- «Իրավունք»-ի հետ զրույցում նշեց երգչուհին` հավելելով, որ շատ է հավանել Լաս Վեգասը, սակայն իրեն չեն ոգեւորել դրամ շորթող, անչափ գայթակղիչ խաղային ավտոմատները: Ինչպես ինքն է ասում. «Հիմարություն է ողջ օրը անցկացնել խաղային ավտոմատների կողքին: Եվ հետո, ես անհետաքրքության աստիճանի խաղամոլ չեմ»: Փոխարենը երգչուհին իր ընկերների ու ԱՄՆ-ում ապրող բարեկամների հետ նախընտրել է քաղաքը տեսնել:

Լանան նաեւ ասաց, որ մի շրջան ստեղծագործական դադար էր հայտարարել, որը շուտով կավարտվի: Հուրախություն նրա երկրպագուների երգչուհու երգացանկը կհամալրեն նոր երգեր ու տեսահալովակներ. «Ստեղծագործող մարդու համար դադարը անհրաժեշտություն է: Այդպես նոր լիցքեր ու նոր մտահղացումներ է մարդը ամբարում»:

Ի դեպ, ժամանակավոր դադարացվել է  «Հարս» հանդեսի տպագրությունը, որի գլխավոր խմբագիրը հենց երգչուհին է: Առաջիկայում, Լանայի խոսքերով, հանդեսը վերստին կտպագրվի: Դադարեցման պատճառներից մեկը, ըստ նրա, համացանցային բումն է:

Լանայի անձնական կյանքում փոփոխություններ են գրանցվել: Ու թեպետ, անձնական կյանքին վերաբերող թեմաներից երգչուհին խոսել չի սիրում, սակայն չթաքցրեց, որ գտել է իր սրտի ասպետին: Լանայի ընտրյալը մասնագիտությամբ տնտեսագետ է. «Նա չի սիրում երեւալ, լուսանկարվել»,-փաստեց երգչուհին:

Հարաբերությունների օրինականացման մասին էլ երգչուհին կխոսի պահն եկած ժամանակ:

Վ.ՄՈՒՐԱԴՅԱՆ


Viewing all articles
Browse latest Browse all 18713

Trending Articles