Quantcast
Channel: RSS
Viewing all articles
Browse latest Browse all 18713

ԷՊՈՍԱԳԵՏԸ ՇԻԶՈՖՐԵՆԻԱՅՈ±Վ Է ՏԱՌԱՊՈՒՄ

$
0
0

ԷՊՈՍԱԳԵՏԸ ՇԻԶՈՖՐԵՆԻԱՅՈ±Վ Է ՏԱՌԱՊՈՒՄ

Գաղտնիք չէ, որ նախագահական ընտրություններից առաջ մարդկանց ուշադրության կենտրոնում են հայտնվում, ոչ միայն թեկնածուների  խոսքն ու ծրագրերն , այլ նաեւ թեկնածուների հոգեկան վիճակն ու հավասարակշռությունը: Այդ թեմայով էլ այսօր տեղի ունեցավ մամուլի ասուլիս, որտեղ ներկա էին հագեբան Իզաբելլա Ղազարյանը եւ սեքսոպատոլոգ Ռուզաննա Ազատյանը: Իր խոսքում Իզաբելլա Ղազարյանը նշեց. ՙԱռաջինը, որ կուզեի ասել, նախ, թե ինչպես են ստեղծում քաղաքական իմիջներ, հիմնականում շեշտը դրվում է հետեւյալի վրա` երեք խոշոր մաս կա մեր հոգեկանի մեջ. առաջինը, դա անձի ինտելեկտուալ կոմպոնենտն է, մյուսը դա  բարոյական եւ հոգեւոր հատկանիշներն են, եւ երրորդը դա կամային գործոնն է , այսինքն անձի կամքը: Եւ եթե մենք թեկնածուներին այդ տեսանկյունից նայենք  հետեւյալն է ստացվում.Սերժ Սարգսյանը եւ այն թիմը, որ իր հետ աշխատում է ստեղծել են նրան, որպես մարդ համակարգ եւ մարդ ֆունկցիա, շեշտվում է  հատկապես նրա  կամային լինելը: Սա մի տեսակն է քաղաքական գործիչների, մի ձեւ է քաղքական իմիջի ,որով ներկայանում է Սերժ Սարգսյանը: Եթե խոսենք Հրանտ Բագրատյանի մասին, ապա իրեն փորձում են ներկայացնել եւ շեշտը դնում են ինտելեկտուալ գործոնի վրա: Րաֆֆի Հովհաննիսյանի եւ Պարույր Հայրիկյանի մոտ շեշտը դրված է բարոյական, հոգեբանական արժեքներ կրելու գործոնի վրա: Նրանք իրենց ծրագրերում շեշտը դնում են ազգային, ոգեղեն գաղափարների վրա: Իսկ այն երեքը`Վարդան Սեդրակյանը, Արման Մելիքյանը եւ Արամ Հարությունյանը հոգեբանական  ֆոն են ստեղծում, իրենցից յուրաքանչյուրը մի բանով զբաղվում է , մեկը բոյկոտ է հայտարարում, մեկն ասում է, ես պիտի ընտրական օրենսգրքին հետեւեմ, այսինքն քանի որ իրենց չեն ճանաչում եւ քաղաքական տեսանկյունից ելույթ չեն ունեցել, ապա պիտի իրենց մեջ ինչ որ գիծ առաջացնեն, որպեսզի մարդկանց մեջ տպավորվի իրենց անունը: Օրինակ, եթե մենք ասենք քաղաքագետ Վարդան Սեդրակյան` քչերը կճանաչեն, իսկ եթե ավելացնենք էպոսագետ բառը, ապա բոլորը կհասկանան, թե ում մասին է խոսքը: Սերժ Սարգսյանի մոտ ավելի ուժեղ են զարգացած կամային որակները, նա ավելի կայուն  տպավորություն է ստեղծում: էմոցիոնալ է Րաֆֆի Հովհաննիսյանը, Պարույր Հայրիկյանը, իսկ Հրանտ Բագրատյանը փորձում է հավասարակշռությունը պահպանել, ներդաշնակել, եւ կարծում եմ նրա մոտ դա հիանալի է ստացվում>:

Հոգեբանն այն կարծիքին է, որ հիմական խաղացողներն են` Սերժ Սարգսյանը ,Րաֆֆի Հովհաննիսյանը եւ Հրանտ Բագրատյանը:

.ՙԻրավունքի՚ այն հարցին, թե արդյո?ք էպոսագետը հոգեպես կայուն է, քանի որ հայտարարել է, որ Աստված իրեն ասել է, որ ինքն է նախագահ լինելու, Իզաբելլա Ղազարյանը պատասխանեց.ՙ<Ասում են , երբ որ դու ես աստծո հետ խոսում դա աղոթք է, իսկ երբ աստված է քեզ հետ խոսում դա շիզոֆրենիա է: Բայց դե ես համարում եմ, որ Սեդրակյանը հոգեպես առողջ մարդ է, քանի որ, մեր ժողովուրդը առաքելական եկեղեցու արժեքները շատ բարձր է գնահատում, եւ երբ դու տալիս ես Աստծո անունը, քեզ ուղղակի ավելի շատ են հավատում՚:

Զրույցին միացավ նաեւ  սեքսոպատոլոգ Ռուզաննա Ազատյանը.ՙ Ի տարբերություն հոգեբանական տեսանկյունի, մեր վերլուծություններն ավելի բարդ են, քանի որ հանդես եկած կերպարով դժվար է դատել  անձի սեռական վիճակի մասին: Մի բան միայն կցանկանամ նշել, որ եթե նախագահը ունենում է ասենք սրտի պրոբլեմ, դա իր հասարակական գործունեության վրա քիչ է անդրադառնում, իսկ հավատացեք սեռական դիրքորոշումը անդրադառնում է հասարակության վրա: Սեռական անբավարարվածությամբ տառապող մարդը, նեւրոզով է տառապում եւ իր գործունեությունը դժվար թե լինի արդյունավետ: Բայց սեռական վերլուծություն անելու համար մեր հասարակությունը շատ փակ է՚:

ՙԻրավունքի՚ այն հարցին , թե թեկնածուներից  ի վերջո ով է ամենաթույլը եւ ով է ամենից լավ հոգեբանը, Իզաբելլա Ղազարյանը պատասխանեց. ՙԿարծում եմ Արամ հարությունյանը ամենաթույլ  է, կամային առումով թույլ է նաեւ Ռաֆֆի Հովհաննիսյանը: Իսկ, թե ով է ամենալավ հոգեբանը, չգիտեմ,անկեղծ չեմ կարող ասել: Իրենց պետք չի լավ հոգեբան լինել ,թող լավ լինեն, այն գործում, որտեղ իրենք կան, իսկ մենք` հոգեբաններս, եթե պետք լինի իրենց կօգնենք՚:

ԱՍՏՂԻԿ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ


Viewing all articles
Browse latest Browse all 18713

Trending Articles