Quantcast
Channel: RSS
Viewing all articles
Browse latest Browse all 18713

ՈՎՔԵ՞Ր ԵՆ ԲՌՆԱՆՈՒՄ ՀԱՅ ԿԱՆԱՆՑ ՎՐԱ

$
0
0

ՈՎՔԵ՞Ր ԵՆ ԲՌՆԱՆՈՒՄ ՀԱՅ ԿԱՆԱՆՑ ՎՐԱ

 


Որքան էլ զավեշտալի է հնչում, բայց անվիճելի է. մեր կանանց վրա բռնանում է պետությունը: Ավելին. "պետական" բռնությունը` ամենից դաժանն է, քանի որ կրում է "օրինական" բնույթ, եւ ամենից վտանգավորն է, քանի որ բացում է բազմաթիվ դռներ քողարկված բռնություն իրականացնող տարբեր տեսակի տեղական եւ օտար կազմակերպությունների, ֆոնդերի, միավորումների, աղանդների եւ այլոց համար:
Մենք կբավարարվենք միայն մեկ օրինակով` նշելով, սակայն, որ հայ կնոջ ինքնության վերացմանը նպատակաուղղված գործընթացները համատարած են եւ, ինչն ավելի սարսափելի է, այդ գործընթացներին ներգրավված են հենց դրանց ներկա եւ ապագա զոհերը. մեր դուստրերը, մեր կանայք, մեր մայրերը...
"Կանանց ռեսուրսային կենտրոն" հասարակական կազմակերպությունը ստեղծված ու գրանցված է օրենքի պահանջներին համապապատասխան: Այդ փաստը հերքելը հիմարություն է: Սակայն ավելի մեծ հիմարություն է համարել, թե օրենքի պահանջներին համապատասխան ստեղծված ու գրանցված ցանկացած իրավաբանական անձի գործունեությունը իրականացվում է օրենքի սահմաններում: Անհեթեթություն կլիներ համարել նաեւ, թե իրավաչափ է բարոյազուրկ այն գործողությունը, որն արգելել կամ վնասազերծել անկարելի է "գործող" օրենքով կամ վերջինս կիրառողների միջոցով:
Իսկ հիմա անդրադառնանք վերը նշված կազմակերպության կողմից իրականացվող բռնության ընդամենը մեկ փաստի` "կարմիր խնձորի հուղարկավորության" "հետաքննությանը":
Փաստենք հետեւյալը. մինչեւ այդ "միջոցառման" նախաձեռնողների վայնասունը, խելքը գլխին որեւէ մի կնոջ ¥նաեւ տղամարդու¤ մտքով չէր անցել հանրային քննարկման առարկա դարձնել, կներեք, կուսության թաղանթը: "Ռեսուրսների" "ազատամտության" արդյունքներից մեկը հանդիսացավ այն, որ սեքսուալ հեղափոխության նորաթուխ առաջամարտիկները պատրաստակամություն հայտնեցին ցուցադրաբար, հանուն գաղափարի, կամավոր զրկվել կուսությունից հենց հանրային "բարիկադների" վրա...
Ասենք` "Դա իրենց անքակտելի իրավո՞ւնքն է":
Փաստորեն` դա էլ ասեցինք:
Հաջորդը, կրկին կներեք` "հեշտոցի մենախոսությունը"...
"Եվրոպաներում" ուշադրությամբ ունկնդրում են ֆիզիոլոգիական այլ մենախոսություններին նաեւ: Ավելին...
Սակայն ներողամտությունն էլ սահման ունի:
Եվ այսպես. ամուսնական կյանքի առաջին գիշերվա "հայտնագործության" մասին տեղեկություններ տարածելը երբեք պարտադրանք չի եղել: Չէր էլ կարող լինել: Անշուշտ, եղել է ազգային սովորույթ, որի հիմքում դրված էին ոչ միայն աղջնակի մաքրությունը, այլեւ հայ ավանդական ընտանիքի բարոյական սկզբունքները: Իհարկե, չի կարելի հերքել նաեւ բազմաթիվ այն փաստերը, երբ այդ սկզբունքները մերժած կանայք իրենց հերթին մերժվել էին իրենց ազգականների ու համայնքների կողմից եւ, շատ դեպքերում, մերժվել էին դաժանորեն: Կարելի է կարեկցել դրանց, եւ կարեկցել են: Սակայն դա չի նշանակում, որ թույլատրելի է պահանջել մարդուց, ընտանիքից, համայնքից, ի վերջո` ազգից` հրաժարվել իր սկզբունքներից...
Հենց այդ պահանջն է մեզանում դրվում այսօր "Ռեսուրսների" եւ դրանց նման կազմակերպությունների կողմից:
Իսկ ավելի մեծ բռնություն կարո՞ղ է լինել, երբ բարոյականությունը ներկայացվում է որպես հետամնացություն, քաղքենիություն, անպետքություն...
Ոչ մի պետություն չի կարող պարտադրել անձին ներքուստ լինել բարոյական, սակայն պետությունը պարտավոր է պաշտպանել զավեշտային ոտնձգություններից իր քաղաքացիների համոզմունքները բարոյական արժեքների մասին, ինչպիսի ծագում էլ դրանք չունենան: Դա է պահանջում անգամ... Սահմանադրությունը:

Ա. ԱԲԳԱՐՅԱՆ

Հ.Գ. Անբարոյականություն տարածող եւ մամուլի ազատությունը սահմանափակել փորձող գրանտածիծ այդ կազմակերպությունը` "Կանանց ռեսուրսային կենտրոնը", անգամ հասել է այնպիսի լկտիության, ինչպիսին է դիմումը ԱԺ էթիկայի հանձնաժողով` ընդդեմ պատգամավոր Հայկ Բաբուխանյանի: Ըստ նրանց, անբարոյականության տարածման դեմ հրապարակավ հանդես գալը "էթիկայի խախտում" է... Բնականաբար, հանձնաժողովը մերժեց այդ, մեղմ ասած, անհեթեթ դիմումը:
Իսկ հիմա պատկերացրեք, որ մայթեզրին կանգնած մարմնավաճառուհիները ստեղծում են իրենց շահերը պաշտպանող հասարակական կազմակերպություն. օրենքով արգելված չէ, չէ՞: Ու այդ կազմակերպությունը դատի է տալիս ցանկացածին, ով համարձակվի ասել, որ պոռնկությունը վատ բան է` զրպարտության եւ վիրավորանքի քաղհայցով, բարոյական վնասի փոխհատուցումով (փոՂհատուցումով) եւ այլն: Ու գտնվում են Սիմիզար Հովսեփյանի պես դատավորներ, որ այդպիսի հայցերը բավարարում են: Պատկերացրի՞ք... Դե, եզրակացություն ինքներդ արեք:




Viewing all articles
Browse latest Browse all 18713

Trending Articles