Quantcast
Channel: RSS
Viewing all articles
Browse latest Browse all 18713

ԱՐԵՎԻԿ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ. ԱՂԱԲԼԻԹ ՈՒՏՈՒՄ ԷԻ, ԵՐԲ ՓՈՔՐ ԷԻ

$
0
0

ԱՐԵՎԻԿ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ. ԱՂԱԲԼԻԹ ՈՒՏՈՒՄ ԷԻ, ԵՐԲ ՓՈՔՐ ԷԻ

Հունվարի 26-ը Սուրբ Սարգսի` սիրահարների տոնն է: Մինչ երիտասարդներն անհաբեր սպասում են այդ օրվան` «ԻՐԱՎՈՒՆՔՆ» այդ առթիվ մի քանի հարցեր ուղղեց հունվարի 13-ից այլեւս Փարիզում բնակություն հաստատած ԱՐԵՎԻԿ ԱԼԱՎԵՐԴՅԱՆԻՆ, փորձելով պարզել նրա վերաբերմունքն այդ օրվա մասին: Արեւիկ Ալավերդյանը խոստովանեց, որ այդքան էլ կարեւորթյուն չի տվել Սուրբ Սարգսի տոնին, քանի որ.

- Մի քանի տարի շարունակ այդ օրը փոքր-ինչ տխուր էի լինում, ես եւ ամուսինս գտնվում էինք տարբեր երկրներում: Ուրախ եմ, որ այս տարի սիրո քաղաք Փարիզում` ռոմանտիկ միջավայրում կնշենք Սուրբ Սարգսի տոնը եւ կփոխանակվենք նվերներով:

- Իսկ երբեւէ ճաշակե՞լ եք աղաբլիթ:

- Աղի բլիթ ուտում էի, երբ փոքր էի: Սակայն, միշտ կիսատ, քանի որ անտանելի էր բլիթի աղիությունը: Երևի հենց այդ իսկ պատճառով երբեւէ երազ չեմ տեսել:

- Ի՞նչ եք նվիրելու սիրելիին:

- Դեռ չեմ որոշել, թե ինչ կնվիրեմ, բայց գիտեմ, թե ես ինչ եմ ստանալու այդ օրը նրա կողմից:

- Իսկ ի՞նչ կմաղթեք նրանց, ովքեր դեռ չեն հանդիպել իրենց սիրուն:

- Մաղթում եմ մեծ սեր: Հրաշալի է, երբ սիրում ես եւ սիրված ես:

ԳԱՅԱՆԵ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


Viewing all articles
Browse latest Browse all 18713

Trending Articles