ԱՌԱՋԻՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՅԴՔԱՆ ԷԼ ՉԻ ՓԱՅԼՈՒՄ ԻՐ ՎԱՐՔՈՎ. Ս. ՍԱՖԱՐՅԱՆ
Image may be NSFW.
Clik here to view.Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ''Ժառանգություն'' կուսակցության գլխավոր քարտուղար Ստյոպա Սաֆարյանը նկատեց, որ դեռ նոր սկսված քարոզարշավում բավական մեծ ակտիվություն է նկատվում: Համեմատական անցկացնելով նախագահական ընտրություններում թեկնածուների միջեւ, ու պատասխանելով մեր կողմից ուղղված այն հարցին, թե ինչ գնահատական կտաք նախագահի ընտրություններում առաջադրված ընդդիմադիր ուժ ներկայացնող Հրանտ Բագրատյանի ու Րաֆֆի Հովհաննսիյանի միջեւ պայքարին, Սաֆարյանը նկատեց. ''Չեմ թերագնահատում Հրանտ Բագրատյանի շանսերը, բայց թեկնածուների մոտ շատ նկատելի է վճռականությունը։ Հարց է՝ արդյոք կհաղթի տվյալ թեկնածուն: Ես գաղափարակից եմ, որ մարդն ունենա այլընտրանք: Կլինի մի ընտրազանգված, որը թույլ չի տա տվյալ թեկնածուին խռոված մնալ տանը, բայց Րաֆֆի Հովհաննիսյանի շանսերն ավելի մեծ են: Հրանտ Բագրատյանը եղել է վարչապետ, առաջին իշխանությունն այնքան էլ չի փայլում իր վարքով, սակայն Րաֆֆի Հովհաննիսյանի շանսերն ավելի մեծ են: Մենք թիմով ենք աշխատում'':
Փաստորեն դուրս է գալիս, որ Ժառանգությունը իրականում ցածր է գնահատում Հ. Բագրատյանի` նախագահական ընտրություներում առաջադրվելու ու հաղթանակելու հարցը: Վերջինիս չնեղացնելու համար Սաֆարյանը մի փոքր մեղմ արտահայտվեց Բագրատյանի ընտրազանգվածի մասին: Երեւի թե Սաֆարյանը նման կերպ է խոսում, սեփական կաշվի վրա պարտություն զգալուց, ու Ավանի թիվ 1 ընտրատարածքում, ընդդիմության կողմից աջակցության փոխարեն, մեջքից հարված ստանալու համար:
ՍՈՍԵ ՉԱՆԴՈՅԱՆ