Quantcast
Viewing all articles
Browse latest Browse all 18713

"ՀԱԿ-Ի ԱՌԱՋՆՈՐԴԸ ՎԱՏԸ ՉԷՐ"

"ՀԱԿ-Ի ԱՌԱՋՆՈՐԴԸ ՎԱՏԸ ՉԷՐ"

Image may be NSFW.
Clik here to view.

Սաղ հեչ` ՀԱԿ-ը մեջ: Երեկ` դոլարների մասին երազող ու շատ մեծ ախորժակ ունեցող նախկին վարչապետ, ներկային նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանն իր ասուլիսում նշել էր, որ մյուս խորհրդարանական ընտրություններում ՀԱԿ-ը կմնա միայնակ: Թե ինչ նկատի ուներ միայնակ ասելով` փորձեցինք ճշտել Բագրատյանի ջատագով "Քրիստոնյա ժողովրդական վերածնունդ" կուսակցության նախագահ ՍՈՍ ԳԻՄԻՇՅԱՆԻՑ:
- Ես չեմ կարող մեկնաբանել, դժվարանում եմ պատասխանել, որովհետեւ նախ եւ առաջ հարց է` ՀԱԿ-ը որպես այդպիսին կմնա՞, թե՞ չի մնա, դա շատ մեծ հարց է:
- Այսինքն լինելով ՀԱԿ անդամ` ինքնե՞րդ նկատում եք տվյալ կառույցի փլուզումը:
- Դա հնարավոր տարբերակներից մեկն է, կարող է եւ նման բան չի լինի, տա Աստված չլինի, բայց զարգացումներնհ ու գործընթացները կարող են դրան բերել, չեմ բացառում: Թե մի քանի տարի հետո ինչ կլինի` չեմ կարող ասել, այդքան հեռատես չեմ:
- Իսկ ի՞նչն է պատճառը, որ ՀԱԿ-ի լինել-չլինելու խնդիրը հարցականի տակ եք դնում: Ի՞նչ սխալներ է թույլ տվել ՀԱԿ-ը, որոնք նպաստեցին վերջինիս փլուզմանը:
- Ուղղակի խնդիրներն են շատ: Առաջ ակնհայտ առաջնորդ կար, հիմա արդեն առաջնորդը կարծես թե քաղաքականությունից դուրս է գալիս, հենց սա է մեծ խնդիր: Բացի դրանից, խնդիրներ կան նաեւ ներքին գործելակերպի հետ կապված, փոխադարձ հարաբերությունների: Խնդիրներ, իհարկե, կան, բայց ցանկության դեպքում դրանք լուծելի են, միայն թե ՀԱԿ-ը ցանկանա առողջացման ճանապարհը բռնել: Դժվար է պատկերացնել` ինչ կլինի: Հնարավոր է հաղթահարել:
- Իսկ կոնկրետ կասե՞ք, թե որոնք են այդ խնդիրները կամ ում հետ են կապված, բացի, ինչպես դուք նշեցիք, ՀԱԿ-ի առաջնորդի քաղաքական խաղից դուրս գալը:
- Ես հիրմա չեմ ուզում կոնկրետացնեմ, բայց կան խնդիրներ փոխհարաբերություններում, փոխվստահության խնդիր կա, գործելակերպի հետ կապված եւ այլն: Դրանք փոքր խնդիրներ են, բայց լուրջ ազդեցություն են ունենում համատեղ աշխատանքի վրա: Բոլոր խնդիրները լուծելի են, բայց քանի որ ՀԱԿ-ը այնպիսի կառույց է, որ որոշումները ընդունվում են բոլորի համաձայնությամբ շատ դժվար է պատկերացնել, որ բոլորը նույն կարծիքի լինեն: Բարդություններ կան, տա Աստված լուծվեն:
- Իսկ միգուցե ՀԱԿ-ը լավ առաջնորդի կարի՞ք ունի:
- ՀԱԿ-ի առաջնորդը վատը չէր, այլ բան, որ այս վերջին մեկ, մեկուկես տարվա ընթացքում ընտրված ճանապարհը այնքան էլ ընկալելի ու հասկանալի չէր բոլորի համար, կարծում եմ, որ այստեղից սկսեցին խնդիրները, բայց դե գիտեք, կարող է ես չհասկանամ, սխալ լինեմ, հասկացողի պռոբլեմն է: Բայց ամեն ինչ գնահատվում է արդյունքներով իսկ արդյունքները ցավոք սրտի, խոսում են նրա մասին, որ իսկապես ճիշտ ուղի չէր ընտրված, աշխատելիս յուրաքանչյուր կառույց կամ անհատ կարող է սխալվել, գործ չանողը չի սխալվում: Սխալները պարզապես պետք է ընդունել, շտկել ու գնալ առաջ:
- Իսկ ի՞նչն է բուն պատճառը, որ այսօր ՀԱԿ-ը չի սատարում Բագրատյանին:
- Մեր կուսակցությունը պաշտպանել է Բագրատյանին, օժանդակում է նրան:  Նրա առաջադրումը ճշգրիտ եմ համարում, նա ճիշտ քայլ է կատարել: Մենք գործընկերներ ենք, ես չեմ պատկերացնում, որ ինչ-որ մեկը այդ ծանր վիճակում առաջադրվի  մտնի պայքարի մեջ ու գործընկերը իրեն չպաշտպանի: Ես չեմ պատկերացնում` ինչ հիրմնավորում պետք է լինի, որ չպաշտպանեն:
- Իսկ ինչ եք կարծում, ի՞նչ նկատի Բագրատյանը նշելով, թե իրեն ընտրում է ՀԱԿ-ի ներքեւի մասը:
- Երեւի նա նկատի ուներ ընդդիմադիր զանգվածին, մեծամասնությանը, որը հինգ տարի պայքարեց, չխնայեց ջանք ու եռանդ, որ փորձի երկրում իրավիճակ փոխել: Նա խոսում էր անդամների մասին, ոչ թե քաղաքական էլիտայի: Այն ընդդիմադիր ուժը, որը ՀԱԿ-ինն է, կաջակցի նաեւ Բագրատյանին:
ՍՈՍԵ ՉԱՆԴՈՅԱՆ


Viewing all articles
Browse latest Browse all 18713

Trending Articles