Quantcast
Channel: RSS
Viewing all articles
Browse latest Browse all 18713

ԿՐԱԿՈՂԸ ՎՐԻՊԵԼ Է, ՍԱԴՐԱՆՔԸ ՁԱԽՈՂՎԵԼ

$
0
0

ԿՐԱԿՈՂԸ ՎՐԻՊԵԼ Է, ՍԱԴՐԱՆՔԸ` ՁԱԽՈՂՎԵԼ


Ինչպես ՙԻրավունքի՚ հետ զրույցում ասաց ՍԻՄ նախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հայկ Բաբուխանյանը.

-Բարեբախտաբար Պարույր Հայրիկյանի վրա կրակողը վրիպել է, այսինքն չի հասել իր բուն նպատակին եւ բարեբախտաբար պարոն Հայրիկյանի կյանքին այժմ վտանգ չի սպառնում: Այսպիսով ձախողվել է մեծագույն սադրանքը Հայաստանի եւ հայ ազգի դեմ: Դա այն ուժերի ձեռագիրն է, որոնք մղկտում են այն իրողությունից, որ Հայաստանի նախագահի ընտրությունները անցնում են հարթ, հանգիստ, օրինականության մթնոլորտում: Եվ ներսում եւ արտաքին աշխարհում կան Հայաստանի թշնամիներ, որոնք ամեն ինչ անում են որպեսզի մեր երկրում ձեւավորվի լարվածություն, հասարակությունը բաժանվի թշնամական բեւեռների, այսպիսով ստվեր քցվի մեր ընտրությունների վրա: Այդ ամենի նպատակը մեկն է, թույլ չտալ Հայաստանի հզորացումը. այդպես արվեց 2008 թվականի մարտի մեկին, ինչի բացասական հետեւանքները մեր երկիրը եւ ազգը կրում էին եւ շարունակում են կրել դրանից հետո ընկած ողջ ժամանակաշրջանում:

Հայաստանի թշնամիներին ձեռք չէր տալիս այն իրողությունը, որ ներկայիս ընտրություններից հետո Հայաստանը ունենալու է լեգիտիմ ընտրված կուռ իշխանություն, որը կառաջնորդի Հայաստանը, կամրապնդի մեր երկրի անվտանգությունը, միջազգային կշիռը, կզարգացնի տնտեսությունը: Ոմանք վախենում են Հայաստանի ինքնիշխանության բարձր մակարդակից եւ ամեն ինչ անում են, որպեսզի լծակներ ձեռք բերեն Հայաստանի վրա` մեզ մեծ կախվածության մեջ պահելու համար, որպեսզի իրենց ուզած ձեւով լուծեն բազմաթիվ աշխարաքաղաքական խնդիրներ: Ինչ որ տեղ այս մահափորձը զուգահեռվում է 1999 թվականի հոկտեմբերի 27-ի ահաբեկչության հետ, երբ ոմանց պետք էր իրենց ուզած ձեւով լուծել Ղարաբաղի հարցը եւ փոխել Հայաստանի արտաքին քաղաքական ուղեծիրը:

Բարեբախտաբար սադրանքը տապալվեց, նոր ընտրությունների նշանակման, կամ ընտրության օրը հետաձգման անհրաժեշտություն չառաջացավ: Սակայն անհրաժեշտ է, որ պետականորեն ապահովվի բոլոր թեկնածուների անձնական անվտանգությունը: Իսկ հայ ժողվուրդը այս մի փորձությունից պետք է դուրս գա էլ ավելի համախմբված ու ամրապնդված, պատրաստ դիմագրավելու մեր երկրի թշնամիների ցանկացած ոտնձգությանը:

Պարույր Հայրիկյանին մաղթում եմ շուտափույթ ապաքինում եւ վերադարձ իր գործունեությանը ի նպաստ մեր ազգի ու Հայաստանի:

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ




Viewing all articles
Browse latest Browse all 18713

Trending Articles