Quantcast
Channel: RSS
Viewing all articles
Browse latest Browse all 18713

ԱՆԱՌԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՎԱՆԱՎՈՐ ԴԱՏԱՎՈՐԸ ՏՈՒՅԺԻ ԵՆԹԱՐԿՎԵՑ

$
0
0

ԱՆԱՌԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՎԱՆԱՎՈՐ ԴԱՏԱՎՈՐԸ ՏՈՒՅԺԻ ԵՆԹԱՐԿՎԵՑ

2013 թվականի հունվարի 31-ին կայացած ՀՀ արդարադատության խորհրդի նիստում նախազգուշացում է հայտարարվել Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Սիմիզար Հովսեփյանին: Ցավոք, այդ որոշումը դեռ տեղադրված չէ դատական դեպարտամենտի կայքում և մենք այս պահին չենք կարող տեղեկանալ, թե որ գործը կամ գործերը (դրանք քիչ չեն) այդ դատավորի կողմից քննվել էին օրենքի ակնհայտ և կոպիտ խախտումներով: Սակայն կարող ենք և պարտավոր ենք ներկայացնել մեր այն կարծիքը, որ, մեր համոզմամբ, ազգի բարոյական կերպարը արժեքազրկող տարրերին իր հովանավորության ներքո պահող դատավոր Սիմիզար Հովսեփյանի նկատմամբ կիրառված տույժը համաչափ համարել չենք կարող:


Viewing all articles
Browse latest Browse all 18713

Trending Articles