ՀԱՅՐԻԿՅԱՆԻ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ ՀԵՏԱՁԳՎՈՒՄ Է
Ինչպես նախապես հայտնել էր ՊԱՐՈՒՅՐ ՀԱՅՐԻԿՅԱՆԸ, երկուշաբթի` փետրվարի 4-ին նա պետք է հայտներ իր որոշումը ընտրությունները հետաձգելու պահանջով Սահմանադրական դատարան դիմելու կամ չդիմելու վերաբերյալ: Պ. Հայրիկյանի ներկայացուցիչ Լեւոն Բաղդասարյանի ասուլիսը նշանակված էր ժամը 11:30-ին «Ազդակ» մամուլի ակումբում, որտեղ նա պետք է ներկայացներ ՀՀ նախագահի թեկնածու ՊԱՐՈՒՅՐ ՀԱՅՐԻԿՅԱՆԻ պաշտոնական դիրքերոշման մասին հայտարարությունը: Սակայն ասուլիսը հետաձգվում է անորոշ պատճառներով: Այդ մասին մեզ տեղեկացրեցին Պ. Հայրիկյանի ներկայացուցիչները: Ինչպես պարզ դարձավ` ըստ նախնական տվյալների ասուլիսը կկայանա երեքշաբթի օրը: