Quantcast
Channel: RSS
Viewing all articles
Browse latest Browse all 18713

ՔՈՉԱՐՅԱՆԸ ՀՈՐԴՈՐՈՒՄ Է ԴԻԼԵՏԱՆՏՈՒԹՅԱՄԲ ՉԶԲԱՂՎԵԼ

$
0
0

ՔՈՉԱՐՅԱՆԸ ՀՈՐԴՈՐՈՒՄ Է ԴԻԼԵՏԱՆՏՈՒԹՅԱՄԲ ՉԶԲԱՂՎԵԼ

Իհարկե, վերջին քաղաքական դեպքերը ցնցեց ողջ հանրությանը, բայց առավել ցնցող է մարդկանց արձագանքներն ու գնահատականները: Այսօր արդեն հազվադեպ կարելի է սոցիալական ցանցերում գտնել գոնե մեկ օգտատերի, որը չի անդրադարձել ՀՀ նախագահի թեկնածու, ԱԻՄ կուսակցության նախագահ Պարույր Հայրիկյանի մահափորձին,  չի արել  իր տրամաբանական կամ անտրամաբանակ վերլուծություններն ու իրեն իրավունք վերապահել եղելությանը տալ քաղաքական գնահատականներ: Սոցիալական ցանցերում տիրող համատարած տեղին-անտեղին հնչող կարծիքներին վերջ տալու հորդորով հանրությանը դիմել է նաեւ սիրված հեռուստահաղորդավար ԿԱՐԵՆ ՔՈՉԱՐՅԱՆԸ. Դե բավական է,էլի... Ինչքան կարելի է հակառակորդներին ուրախանալու առիթ ստեղծել...Առավոտից կարդում եւ հետևում եմ Պարույր Հայրիկյանի անչափ ցավալի մահափորձի հետ կապված ամենատարբեր մեկնաբանությունները... Հիմա էլ տպավորություն է ստեղծվում,որ այս առավոտ Հայաստանում արթնացել է մեկ միլլիոն Շերլոկ Հոմս... Մարդիկ,փոխանակ իրենց վրդովմունքը հայտնեն, դատապարտեն երևույթը, քաջալերեն ու գոնե հոգեպես թև ու թիկունք դառնան պարոն Հայրիկյանին, մի մարդու, որն իր կյանքն է նվիրել ու շարունակում է նվիրել Հայաստանին ու Ազգային գաղափարներին, ինչ-որ անհեթեթ վերլուծություններ են անում, փիլիսոփայում, արդեն մեղադրանքներ ներկայացնում կոնկրետ մարդկանց:Քաղաքական են մահափորձի դրդապատճառները, թե անձնական, հուսով եմ կպարզի հետաքննությունը, սակայն, որ սա մեծ հարված է մեր այդքան դժվարությամբ ձեռք բերած պետականությանը, բացարձակ ճշմարտություն է: Էլի եմ խնդրում, եկեք դիլետանտությամբ չզբաղվենք, ժամանակից շուտ չանենք անկապ եզրակացություններ, չվիրավորենք միմիանց ու առիթ չստեղծենքհարևաններինհերթական անգամ ուրախանալու:
Իսկ պարոն Հայրիկյանին, որը շատ ուժեղ անձնավորություն է, ցանկանում եմ առաջին հերթին շուտ ապաքինում:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ


Viewing all articles
Browse latest Browse all 18713

Trending Articles