ՌԱՍԻՍՏ ՍԱՖԱՐՈՎԻՆ ՊԱՏԺԵԼՈՒ ՀԱՐՑԸ ՔՆՆԱՐԿՎԵՑ ԱԺ-ՈՒՄ
Այսօր Ազգային ժողովում կառավարության հարց ու պատասխանի ժամանակ ԱԺ պատգամավոր Հայկ Բաբուխանյանը երեք հարց ուղղեց Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին առ այն, որ.
Ինչ ընթացքի մեջ է ադրբեջանական ռասիստ Ռ. Սաֆարովի հարցը միջազգային դատական ատյաններում բողոքարկելու գործընթացը, որի պատասխանը նախարարությունը տրվել է, որ դրա հետ կապված լուսաբանումը նպատակահարմար չէ, քանի որ գտնվում է նախապատրաստական փուլոմ: Այնինչ պատգամավորը պնդեց, որ գոյություն ունի սահմանադրության, որով իրենք կարող են հարցեր ուղղել եւ ստանալ բավարար պատասխան. Ցավոք սրտի նպատասխանն այնպիսին է, որ այն գտնվում է նախապատրաստական փուլում, եւ դրա լուսաբանումը նպխատակահարմար չենք համարում: ՙԵս չգիտեմ, թե ով ինչ է նպատակահարմար համարում, կա սահմանադրություն, որով մենք կարող ենք հարցել տալ, կա կանոնակարգ, որտեղ գրված է, որ հարցերին պետք է պատասխան տալ: Եթե սա պետական գաղտնիք է, ապա պետք է գրել, որ պետական գաղտնիք է: Եթե անգամ պետք չէ, որ այդպես լուսաբանվի, ապա 7-րդ կետը մերկանոնակարգի ասում է, որ պարտավոր են պատգամավորին, իր հարցի վերաբերյալ քննարկումից երեք օր առաջ պետք է հրավիրել եւ տեղեկացնել: Այդ հարցի պատասխանը եթե չկա, ապա չեմ էլ ակնկալում, բայց ակնկալում եմ մեկ ուրիշ հարցի պատասխան, որը եւս գրավոր ուղարկված էր: Հարցը վերաբերվում է հասարակական կազմակերպություններին, որոնց մի մասը չի կատարում օրենքով սահմանված պարտականությունները: Այսինքն համապատասխան օրենքի 16-րդ հոդվածը ասում է, որ կազմակերպությունը իր գույքի օգտագործման եւ գործունեության վերաբերյալ հաշվետվությունները պարտավոր է ներկայացնել կազմակերպության ժողովին, ոչ պակաս, քան երկու տարին մեկ անգամ, ապահովել հաշվետվությունների հրապարակայնորեն մատչելի լինելը: Իսկ ես դեռեւս հոկտեմբեր ամսից, ԱԺ ամբիոնից հայտարարել եմ, որ զբաղվելու եմ օտարերկրյա ագենտների մասին օրենքով, քանի որ կան կազմակերպություններ, ովքեր ծավալում են հակահասարակական ու հակապետական գործունեություն: Դրա համար դիմել եմ նախարարություն որպեսզի այդ կետի համաձայն տեսնեմ, թե որտեղ են այդ կազմակերպությունները ներկայացրել իրենց հրապարակայնորեն հաշվետվությունները, իսկ մինչեւ օրս չեմ տեսել թե որտեղ է դա գրված եւ ոչ էլ ստացել եմ դրանց հաշվետվությունները նախարարությունից:
Ինչ վերաբերվում է Սաֆարովի գործին, ապա նախարարը հակիրճ պատասխանեց. ՙՍաֆարովի հարցի հետ կապված կարող եմ ասել, որքան թույլ է տրվում գործի շահերից ելնելով: Ամբողջ ծաալով աշխատանքներ են տարվում բոլոր ուղղություններով: Բացի նախարարության աշխատակիցներից այս գործին ներգրավված են այլ փորձագետներ, ովքեր մեզ ուղղություն են տալիս: Սրանից ավելին եթե անհրաժեշտություն կա կարող եմ ներկայացնել առանձին՚:
Ինչ վերաբերվում է Հ/Կ-ների հարցին, ապա պատգամավորի եւ նախարարի միջեւ ծավալվեց քննարկում եւ Հ. Բաբուխանյանը հորդորեց նախարարին օգտագործել նախարարության բոլոր իրավասությունները հկ-ների գործունեությունը օրենքով վերահսկելու գործը:
Ա. ՀԱԿՈԲՅԱՆ