Quantcast
Viewing all articles
Browse latest Browse all 18713

ՇՊՌՕՏԻ ՆՈՐ ՍԱՆՐՎԱԾՔԸ

ՇՊՌՕՏԻ ՆՈՐ ՍԱՆՐՎԱԾՔԸ

Image may be NSFW.
Clik here to view.
Բավական է մեկ լուսանկար հայտնվի այս երգչուհու ֆեյսբուքի էջում, միանգամից այն դառնում է զանազան քննարկումների ու բամբասանքի թեմա: Եվ, քանի որ, նա սիրում է անակնկալներ մատուցել եւ ներկայանալ ինքնատիպ, ապա դժվար չէր լինի կռահել, թե այս անգամ երգչուհին ի՞նչպես է  զարմացրել իր երկրպագուներին: Բոլորովին էլ դժվար չէ կռահել միայն այն, որ խոսքը` ՇՊՌՕՏԻ մասին է: Երգչուհին ունի նոր եւ բավականին հետաքրքիր  ու տարօրինակ սանրվածք: Գուցե, Միացյալ Նահանգներում այն այդքան էլ ուշադրության չի արժանանա, բայց Հայաստանում այդ մասին դեռ երկար կխոսեն: Նորությունն այն է, որ երգչուհին կիսով չափ սափրել է գլուխը: Լուսանկարներից երեւում է, որ նոր սանրվածքը տիպիկ է երգչուհու ոճին եւ տեսակին:  Շպռօտի նոր սանրվածքը հեղինակել է վարսահարդար Blonzinka-ն: <<Երգչուհի Մայլի Սայրուսի ոճով սափրել են գլխիս ձախ հատվածը, ինչպես նաեւ վինտաժային “Hollywood style”-ի ալիքներ ստացել: Դիմահարդարումն արել է տաղանդավոր Սիլվիան>>,- նշել է երգչուհին:

ԱԶԱ ՂԱՍԱԲՅԱՆ


Viewing all articles
Browse latest Browse all 18713

Trending Articles