Quantcast
Channel: RSS
Viewing all articles
Browse latest Browse all 18713

ՇՈՈՒՆԵՐՈՎ ՈՒ ԱԿՑԻԱՆԵՐՈՎ ԻՆՉ-ՈՐ ԲԱՆ ՉԵՍ ՓՈԽԻ ԴԵՊԻ ԼԱՎԸ

$
0
0

ՇՈՈՒՆԵՐՈՎ ՈՒ ԱԿՑԻԱՆԵՐՈՎ ԻՆՉ-ՈՐ ԲԱՆ ՉԵՍ ՓՈԽԻ ԴԵՊԻ ԼԱՎԸ


Լրատվական դաշտում ակտուալ քննարկման  թեմաներից մեկը մարտի մեկին կայանալիք ՀԱԿ-ի ցույցն է: Ինչպես տեղակացնում են որոշ լրատվամիջոցներ, ՀԱԿ-ը դիմել է քաղաքապետարան` մարտի մեկին Օպերայի տարածքում ցույց անցկացնելու համար: Ի դեպ, ցույցին համ ու հոտ Է տալու մութ ու ցուրտ տարիների "քավոր"  Լեւոն Տեր-Պետրոսյանը: Թե ինչի կհասնի ՀԱԿ-ը ցույցերով, ու առհասարակ մարդիկ կհավաքվե՞ն Օպերայի տարածքում` փորձեցինք ճշտել ԱԺ ՀՀԿ պատգամավոր ԿԱՐԻՆԵ ԱՃԵՄՅԱՆԻՑ.
- Ավելի լավ է նրանք իրենց գործերով զբաղվեն, որովհետեւ ցույցեր անելով ոչինչ չի ստացվի: Հանձնաժողով ստեղծվեց, հետաքննությունն էլ գնում է, այսինքն` մենք ամեն ինչ արել ենք, որ ե՛ւ գործը բացահայտվի, ե՛ւ հետագայում էլ այդ ներքին քաղաքական լարվածությունը, որի պատճառով տեղի ունեցան մարտի մեկի դեպքերը, այլեւս երբեք չկրկնվի: Չեմ կարծում, որ այս շոուներով, ակցիաներով կարելի է ինչ-որ բան փոխել դեպի լավը: Զոհվածների ընտանիքների վերքերն ամեն անգամ թարմացնելու հարկ չկա: ՀԱԿ-ը որպես այդպիսին, այսօր այնպիսի իրավիճակում է, որ անհասկանալի է ամեն ինչ, քանի որ, երբ ասում ենք ՀԱԿ, հասկանում ենք ուժերի համախմբում, որոնք եկան նաեւ ԱԺ, սակայն թերեւս այսօր չենք կարող ասել, որ նրանք համախմբված են իրենց խմբակցության մեջ, շատ խնդիրներ կան, մեկը մյուսի հետ չի կարողանում համագործակցել, դա կարծում եմ այդքան էլ լավ չէ որեւէ ուժի համար: Եթե համախմբված չես, երբեք չես կարող նպատակներիդ հասնել: Ընդդիմությունն առավել համախմբված պետք է լինի, որպեսզի այն հարցերը, որոնք կան հասարակությունում, նրանք բարձրացնեն ու առաջ քաշեն: Այս ամենը ցույց է տալիս, որ նրանք մեծ խնդիրներ ունեն, ու դրա պատճառն էլ ամենեւին իշխանությունը չէ, այլ իրենց ներքին ամբիցիաներն ու հակասությունները: Չեմ կարծում, որ մեծ զանգված կհավաքվի, եւ նրանք դրա մասին գիտեն, ու հենց երեւի դա է պատճառը, որ նախագահական ընտրություններում թեկնածու չառաջադրեցին: Հասարակության կողմնորոշումը դեպի այն ուժերն է, որոնք շատ ավելի համախմբված են աշխատում: Երբ բացառվում է համագործակցությունը, չի կարելի այն լուրջ ուժ համարել:

Դե իսկ այն հարցին, թե հնարավո՞ր է, որ ԲՀԿ-ն մասնակցի ցույցին` ԲՀԿ խմբակցության քարտուղար ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԸ պատասխանեց. "Ո՛չ, մենք չենք  մասնակցելու այդ ցույցին, քանի որ նման նախաձեռնություն չունենք": Իսկ թե կհավաքվի արդյոք զանգված ցույցին` տիկին Զոհրաբյանը չցանկացավ բարձրաձայնել."Ես կոռեկտ չեմ համարում այլ քաղաքական ուժի գնահատական տալ, ցանկացած քաղաքական ուժ ունի իր համակիրները, կհավաքվեն այնքան համակիրներ, որքան այս պահին ունի ՀԱԿ-ը":

Լսելով երկու խոշոր քաղաքական ուժի ներկայացուցիչների կարծիքները, փորձեցինք մեկնաբանություն ստանալ նաեւ ԱԺ պատգամավոր ՀԱԿ համակարգող ԼԵՎՈՆ ԶՈՒՐԱԲՅԱՆԻՑ, սակայն, ինչպես միշտ, ՀԱԿ անդամները որեւէ մեկնաբանություն չեն տալիս իրենց կառույցի վերաբերյալ: Այս քար լռությունն ակամայից անհանգստություն է առաջացնում, միգուցե ՀԱԿ-իստների մտահորիզոնն  ու արտահայտչամիջոցնե՞րն են սահմանափակ դարձել...
ՍՈՍԵ ՉԱՆԴՈՅԱՆ


Viewing all articles
Browse latest Browse all 18713

Trending Articles