ԴՈՒԽՈՎ, ՆՈՐՈ ՋԱՆ
Ամերիկաբնակ երգիչ ՆՈՐՈՆ պատրաստվում է երգչուհի ՇՈՒՇԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ հետ զուգերգով ներկայանալ: Ինչպես երեւում է, երգիչն արդեն սկսել է տեսահոլովակի նկարահանման աշխատանքները: Իր ֆեյսբուքյան էջում Նորոն տեղադրել է մի քանի աշխատանքային լուսանկարներ նկարահանման հրապարակից, հետեւյալ գրությամբ. ՛՛Նորո- Շուշան Պետրոսյան, շուտով: Հուսամ, որ այս երգից հետո կարոտս կթեթեւանա՛՛: Երգը, հավանաբար հայրենիքի մասին է, քանի որ երգիչն արդեն մի քանի տարի է, ինչ բնակվում է Միացյալ Նահանգներում: Երգչուհի Շպռօտն էլ շտապել է մեկնաբանել երգչի սկսած աշխատանքը. ՛՛Դուխով, Նորո ջան: Շատ սիրուն վիդիո կլինի՛՛:
ԱԶԱ ՂԱՍԱԲՅԱՆ