՛՛ ՄԻՍՍ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՛՛ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԽՆԴԻՐՆԵՐ ՈՒՆԻ՞
Երկարատեւ դադարից հետո անցյալ տարի կայացած՛՛Միսս Հայաստան՛՛մրցույթը երկար ժամանակ մնաց հանրության քննարկման թեմա: Դրանից հետո համացանցում ամենաշատ դիտվածը համարվում էին մրցույթի նախընտրական փուլերում մասնակցող, իրենց ապագայում ՛՛Միսս Հայաստան՛՛պատկերացնող, բայց, ավաղ, գրագիտությամբ չփայլող շատ հայ աղջիկների մասին տեսանյութերը: Ընդ որում, այդ աղջիկները նույնիսկ չէին տարբերում հասակը քաշից: Ինչեւէ, նրանցից չարյաց փոքրագույնը՝ ԱՆՆԱ ԱՌԱՔԵԼՅԱՆԸ, դարձավ ՛՛Միսս Հայաստան 2012՛՛:
Համակերպվելով այս գաղափարի հետ՝ մենք եւս փորձեցինք մրցույթից մեկ տարի անց հարցազրույց ունենալ Աննա Առաքելյանի հետ, բայց հետո հասկացանք, որ ավելի լավ է չունենանք՛՛Միսս Հայաստան՛՛, քան ունենանք մեկը, ով ստվեր կգցի տարբեր տարիներին ՛՛Միսս Հայաստան՛՛ճանաչված գեղեցկուհիների վրա:
Առաջին զանգից հետո մեր հարգարժան՛՛Միսսին՛՛հարկավոր եղավ երկու օր, որպեսզի կողմնորոշվի՝ հարցազրույց տալիս է, թե՞ ոչ. կարծես անձնական առաջարկություն էինք անում իրեն եւ ոչ թե լուրջ հարցազրույցի հրավիրում: Ինչեւէ, երկու օր անց Ա. Առաքելյանն ասաց, որ խնդիր ունի՛՛ՙՄիսս Հայաստան՛՛գործակալության հետ, ինչի համար հարցազրույց չի տալիս: Ինչպես մեզ հաջողվեց պարզել, ՛՛խնդիրը՛՛վերջինիս վառ երեւակայության արդյունքն էր, ուստի կրկին զանգահարեցինք նրան:
Իսկ, թե ինչպե՞ս ամեն ինչ իրար խառնեց ՛՛Միսս Հայաստանը՛՛ կարդացեք վաղվա տպագիր՛՛ Իրավունք՛՛-ում
Լ. ԵՂԻԱԶԱՐՅԱՆ