Quantcast
Channel: RSS
Viewing all 18713 articles
Browse latest View live

ԱԺ ՆԱԽԱԳԱՀԸ ԽՈՍՏԱՑԱՎ ԱՆՁԱՄԲ ԽՆԱՄԵԼ ՀԱՅ-ՈՒՐՈՒԳՎԱՅԱԿԱՆ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՏՆԿՎԱԾ ԾԱՌԸ (Տեսանյութ)

$
0
0

ԱԺ ՆԱԽԱԳԱՀԸ ԽՈՍՏԱՑԱՎ ԱՆՁԱՄԲ ԽՆԱՄԵԼ ՀԱՅ-ՈՒՐՈՒԳՎԱՅԱԿԱՆ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՏՆԿՎԱԾ ԾԱՌԸ  (Տեսանյութ)

 

Այսօր ՀՀ Ազգային ժողովի նախագահ ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆՆ ընդունեց Ուրուգվայի Արեւելյան Հանրապետության փոխնախագահ, Սենատի նախագահ ԴԱՆԻԼՈ ԱՍՏՈՐԻԻ գլխավորած պատվիրակությանը, ապա կայացավ Գ. Սահակյանի եւ Դ. Աստորիի համատեղ ասուլիսը: Ասուլիսից հետո` ՀՀ ԱԺ նախագահը եւ Ուրուգվայից ժամանած հյուրը խորհրդարանի բակում տնկեցին հայ-ուրուգվայական բարեկամության ծառ: Ի դեպ, պարոն Գ. Սահակյանը արտասահմանցի գործընկերոջը խոստացավ անձամբ խնամել ծառը: Առավել մանրամասն` դիտե՛ք «Իրավունքի» տեսանյութում.

 


 

Նյութը եւ տեսանյութը` ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆԻ


ՄԱՐԶԿԵՆՏՐՈՆ ԵՆ ԱՅՑԵԼԵԼ ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ 2-ՐԴ ԲԱՆԱԿԱՅԻՆ ԿՈՐՊՈՒՍԻ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԸ

$
0
0

ՄԱՐԶԿԵՆՏՐՈՆ ԵՆ ԱՅՑԵԼԵԼ ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ 2-ՐԴ ԲԱՆԱԿԱՅԻՆ ԿՈՐՊՈՒՍԻ

ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԸ


Կոտայքի մարզից զորակոչված զինծառայողների ու նրանց ծնողների հանդիպումների շարքը համալրվել է ևս մեկ տոնական միջոցառմամբ:
ՀՀ Կոտայքի մարզպետ Արամ Հարությունյանի և ՀՀ Պաշտպանության նախարարության 2-րդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Պողոս Պողոսյանի նախաձեռնությամբ մարզից զորակոչված 64 զինծառայողներ մարզկենտրոնում հանդիպել են իրենց ծնողների հետ:
Միջոցառումը մեկնարկել է Հայ Առաքելական Եկեղեցու Կոտայքի թեմի Կեչառիս վանական համալիրի վանահայր՝ Տեր Շահան քահանա Միրզոյանի օրհնության խոսքով:
Մարզպետարանում կայացած հանդիսության մասնակիցներին ողջունել է Կոտայքի մարզպետ Ա. Հարությունյանը:
Կոտայքի մարզպետն իր խոսքում անդրադարձել է նմանատիպ ձևաչափով, արդեն չորրորդ անգամ, մարզում իրականացվող միջոցառումների անհրաժեշտությանը:
Միջոցառման ընթացքում ելույթներ են ունեցել նաև ՀՀ Պաշտպանության նախարարության 2-րդ բանակային կորպուսի զինծառայողներն ու նրանց ծնողները:
Այնուհետև համերգային ծրագրի շրջանակներում իրենց կատարումներով զինծառայողներին ողջունել են Կոտայքի մարզի լավագույն համույթներն ու անհատ կատարողները:
Հանդիսության ավարտին ՀՀ Պաշտպանության նախարարության 2-րդ բանակային կորպուսի հրամանատարը շնորհակալական խոսքեր է հղել մարզից զորակոչված զինծառայողների ծնողներին և փաստել, որ նրանց զավակներն իրենց նշանակալի մասնակցությունն ունեն հայրենիքի պաշտպանության կարևորագույն գործում:
Կորպուսի հրամանատարի հրամանով մարզից զորակոչված լավագույն զինծառայողներն արժանացել են նաև համապատասխան խրախուսանքի:


ՇԱՀԱՆԵ ԽԱՉԱՏՐՅԱՆ

ԱՐՄԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ. ««ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ» «ԵՌՅԱԿԻՑ» ԴՈՒՐՍ ԿԳԱ ԱՅՆ ԺԱՄԱՆԱԿ, ԵՐԲ...».ՏԵՍԱՆՅՈՒԹ

$
0
0

ԱՐՄԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ. ««ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ» «ԵՌՅԱԿԻՑ»

ԴՈՒՐՍ ԿԳԱ ԱՅՆ ԺԱՄԱՆԱԿ, ԵՐԲ...». ՏԵՍԱՆՅՈՒԹ

 

«Իրավունքն» այսօր «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանից հետաքրքրվեց`ինչո՞ւ ՀԱԿ-ն ու ԲՀԿ-ը չեն միանում  «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի  Հովհաննիսյանի նախաձեռնություններին: Վանաձորում  կային  ընդդիմադիր ուժերից ներկայացուցիչներ «եռյակից» դուրս:

Իսկ թե ինչու Երեւանում կազմակերպված քաղաքացիական ժողովին ՀԱԿ-ից ու ԲՀԿ-ից  ներկայացուցիչներ, Արմեն Մարտիրոսյանը դա խնդիր չի համարում, քանի որ եղել են դեպքեր, երբ ՀԱԿ-ն ու ԲՀԿ-ը միջոցառումներ են կազմակերպել, որոնց «Ժառանգությունը» չի մասնակցել: «Ժառանգությանը» բնորոշ է այն, որ նա բոլորին է սատարում եւ հետագայում էլ կսատարի  պայքարող բոլոր օղակներին:

Անդրադառնալով այն  լուրերին, թե Րաֆֆի Հովհաննիսյանը քաղաքացիական ժողովներ ու նախաձեռնություններ ներկայացնելով, որոնք չեն  միանում ՀԱԿ-ն ու ԲՀԿ-ը, փորձում է հիմնավորումներ ու արդարացումներ առաջ քաշել հետագայում «եռյակը» լքելու համար,  կուսակցության փոխնախագահն ասաց, որ նման խնդիր գոյություն չունի:

Ինչը կստիպի «Ժառանգությանը» լքել «եռյակը»: «Օրակարգի փոփոխությունը միայն` իշխանափոխության պահանջից հրաժարվելը»,- պատասխանեց Ա. Մարտիրոսյանը:


Մանրամասները` տեսանյութում:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ


Դիվերսիոն գործողություն է կանխվել. հակառակորդը 5­-7 զոհ է տվել

$
0
0

Դիվերսիոն գործողություն է կանխվել. հակառակորդը 5­-7 զոհ է տվել


Ղարաբաղա­ -ադրբեջանական շփման գծում ԼՂՀ Պաշտպանության բանակը կանխել է հակառակորդի ձեռնարկած դիվերսիոն գործողությունը:

«Արցախպրես»-­ի իրազեկ աղբյուրի փոխանցմամբ, հայկական կողմը կանխարգելիչ հարված է հասցրել և հակառակորդը 5­-7 զոհ է տվել: Հայկական կողմը զոհեր չունի, սակայն գործողությունների ժամանակ մեկ զինվոր է վիրավորվել:

ԱՐԹՈՒՐ ԱԲՐԱՀԱՄ-ՓՈԼ ՍՄԻԹ ՄԵՆԱՄԱՐՏԸ`2015Թ. ՓԵՏՐՎԱՐԻ 21-ԻՆ

$
0
0

ԱՐԹՈՒՐ ԱԲՐԱՀԱՄ-ՓՈԼ ՍՄԻԹ ՄԵՆԱՄԱՐՏԸ`2015Թ. ՓԵՏՐՎԱՐԻ 21-ԻՆ

 


Հաստատվել է հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամի առաջիկա մենամարտի մրցակիցը, անցկացման օրը, վայրը: Այսպիսով, Աբրահամի մրցակիցը կլինի բրիտանացի Փոլ Սմիթը, ում հետ նա մենամարտել է անցնող տարվա սեպտեմբերի 27-ին եւ միավորների առավելությամբ հաղթել նրան: Մենամարտը կկայանա Բեռլինի "O2 World" մարզապալատում, 2015 թվականի փետրվարի 21-ին: Այսօր` դեկտեմբերի 8-ին, երկու բռնցքամարտիկները, նրանց մարզիչները եւ մենեջերները հանդիպել են մամլո ասուլիսի ձևաչափով: Արթուր Աբրահամը հայտարարել է, որ պատրաստվում է կրկին հաղթել Փոլ Սմիթին: Վերջինը նույնպես ընդգծել է հաղթելու իր ցանկության մասին: Տեղեկատվությունը տրամադրեց բռնցքամարտիկի մամլո խոսնակ՝ Սիրան Գրիգորյանը:

 

ՔԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

ՎԱՀԱՆ ԱՐԾՐՈՒՆՈՒ ՀԱՄԱՐ ՀԱՆԴԻՍԱՏԵՍԻ ՀԵՏ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԵՐԱՆԵԼԻ ՊԱՀ Է

$
0
0

ՎԱՀԱՆ ԱՐԾՐՈՒՆՈՒ ՀԱՄԱՐ ՀԱՆԴԻՍԱՏԵՍԻ ՀԵՏ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԵՐԱՆԵԼԻ ՊԱՀ Է


Նոյեմբերի 7-ին «Մեցցո» ակումբում տեղի ունեցավ կոմպոզիտոր, երգիչ, ՎԱՀԱՆ ԱՐԾՐՈՒՆՈՒ մենահամերգը եւ «LIVE-2014» ձայնասկավառակի շնորհանդեսը: Այս համերգով հեղինակը եզրափակեց 2014 թվականի ակումբային մենահամերգները: Մենահամերգն անցավ ջերմ մթնոլորտում, քանի որ Վ. Արծրունին նաեւ հանդիսատեսին դարձրեց իր երգի մասնակիցը: «Իրավունքի» հետ զրույցում երաժիշտը խոսեց համերգի, ծրագրում ներառված երգերի եւ առաջիկա մեծ մենահամերգի մասին:
«ՀԱՄԵՐԳՈՎ ՄԵՐ ԽՈՆԱՐՀՈՒՄԸ ԲԵՐԵՑԻՆՔ ԵՐԿՐԱՇԱՐԺԻ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ»
-Ընդհանրապես իմ համերգային ծրագրում ներառված են մի քանի երգաշարեր, այսինքն`երգաշար գրված Կոմիտասի բանաստեղծությունների եւ Ռազմիկ Դավոյանի ստեղծագործությունների հիման վրա եւ երգաշար, որտեղ բառերի հեղինակը ես եմ: Այս համերգում ընդգրկել էի նշած  բոլոր երգաշարերից մի քանի ստեղծագործություններ, նպատակ ունենալով ստեղծագործությունները լիարժեք ներկայացնել կամերային ժանրի շրջանակներում: Քանի որ այս համերգով մենք մեր խոնարհումը բերեցինք 1988 թվականի երկրաշարժի զոհերի հիշատակին, ուստի ներկայացվեցին այնպիսի ստեղծագործություններ, որոնք համահունջ են մեր պատմությանը, կերպին:
«ՀՆԱՐԱՎՈՐ ՉԷ ՀԱՄԵՐԳԻՑ ԱՌԱՋ ՉՀՈՒԶՎԵԼ»
-Արդեն 30 տարի է ես բեմում եմ եւ ամեն ինչ նույնն է`հնարավոր չէ համերգից առաջ չհուզվել: Յուրաքանչյուր հանդիպում հանդիսատեսի հետ մի երանելի պահ է: Ես միշտ հուզվում եմ եւ հասկանում, որ փոխանակ կոփվեմ,  ընդհակառակը`համերգից համերգ ավելի եմ հուզվում: Սա հոգեվիճակի խնդիր է, երբ հասկանում ես, որ ամեն ինչ իր տեղում է: Իմ այս տարվա վերջին համերգը սա է լինելու, որով էլ կավարտվի ակումբային մենահամերգներս: Իսկ հաջորդ տարի լինելու է մեծ համերգների եւ ծրագրերի տարի`ինքս ինձ համար այդպես եմ որոշել:

«2015 ԹՎԱԿԱՆԻՆ ԿՈՒՆԵՆԱՄ ՄԵԾ ՄԵՆԱՀԱՄԵՐԳ»

-Հաջորդ տարի բացի նրանից, որ իմ ծննդյան 50-ամյակն է նաեւ բեմական գործունեության 30-ամյակն է: Ինձ մոտ պահպանվել է մեկ լուսանկար, որը պատկերում է իմ առաջին  համերգը, որը 30 տարի առաջ տեղի  է ունեցել   Երեւանի բժշկական ինստիտուտում: Սա ես համարում եմ իմ առաջին մենահամերգը, որի ընթացքում առաջին անգամ ներկայացրեցի իմ գրած երգերը: Մինչ այդ, իհարկե ունեցել եմ համերգներ, սակայն բոլորովին այլ ծրագրով: Ինձ համար ելակետային էր այդ համրգը:

Ծննդյանս 50 եւ բեմական գործունեության 30-ամյակները կնշանավորվի իմ մեծ մենահամերգով, որը կունենա հարուստ ծրագիր, որտեղ ընդգրկված  կլինեն պարզ երգեր: Մինչե համերգի վերջ կհնչեն մի շարք ստեղծագործություններ` սիմֆոնիկ նվագախմբի եւ երգչախմբի համար: Համերգի ընթացքում ես կաշխատեմ ներկայացնել այն ամենը ինչ ստեղծել եմ իմ ստեղծագործական 30 տարիների ընթացքում: Մենահամերգին կներկայացվի նաեւ իմ կողմից շատ սիրված այն երանելի`սիմֆոռոքային  ժանրը,  որը ներկայացնելու համար առիթներ շատ քիչ են լինում:
Ինչ վերաբերվում է հյուրախաղերին, ապա  արդեն ունեմ առաջարկություն եւ նախնական առաջարկություն, որը դեռեւս քննարկման փուլում է:


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Կ. ՕՐԲԵԼՅԱՆԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՁԱՅՆԱՍԿԱՎԱՌԱԿՆ ԱՌԱՋԱԴՐՎԵԼ Է ՀԵՂԻՆԱԿԱՎՈՐ «ԳՐԵՄՄԻ» ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅԱՆԸ

$
0
0

Կ. ՕՐԲԵԼՅԱՆԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՁԱՅՆԱՍԿԱՎԱՌԱԿՆ ԱՌԱՋԱԴՐՎԵԼ Է ՀԵՂԻՆԱԿԱՎՈՐ «ԳՐԵՄՄԻ» ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅԱՆԸ


Delos ստուդիայի թողարկած VirtuosoRossini Arias ձայնասկավառակն առաջադրվել է «Գրեմմի» մրցանակաբաշխությանը` «Լավագույն դասական մեներգեցողության ալբոմ»  անվանակարգում:

Ջոակինո Ռոսսինիի վիրտուոզ մեներգերն ամերիկացի տենոր Լորենս Բրաունլին  ձայնագրել է Կաունասի սիմֆոնիկ նվագախմբի հետ՝ դիրիժոր Կոնստանտին Օրբելյանի ղեկավարությամբ:

«Գրեմմի» 57-րդ ամենամյա մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը տեղի կունենա 2015թ. փետրվարի 8-ին, Լոս Անջելեսի Սթէյփլզ կենտրոնում և կհեռարձակվի CBS-ի եթերում: Մրցանակներ կշնորհվեն 83 անվանակարգերում:

Ամերիկյան ձայնագրման ակադեմիայի երաժշտական մրցանակը՝ «Գրեմմին» հիմնադրվել է 1958թ. մարտի 14-ին ԱՄՆ ձայնագրման ընկերությունների ասոցիացիայի կողմից։ Այն հանդիսանում է ժամանակակից երաժշտական արդյունաբերության ամենահեղինակավոր մրցանակը, որի հեղինակությունը կարելի է համեմատել կինոմատոգրաֆիայի Օսկար մրցանակի հետ։ «Գրեմմի» ամենամյա մրցանակը պարգևատրվում է 30 երաժշտական ժանրերում, ձայնագրման ակադեմիայի լիազորված անդամների քվեարկության արդյունքում։


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

ՄԽԻԹԱՐՅԱՆԸ ԿՏԵՂԱՓՈԽՎԻ՞ "ԼԻՎԵՐՊՈՒԼ"

$
0
0

ՄԽԻԹԱՐՅԱՆԸ ԿՏԵՂԱՓՈԽՎԻ՞ "ԼԻՎԵՐՊՈՒԼ"


Գերմանիայի ընթացիկ առաջնությունում Դորտմունդի "Բորուսիայի" ծայրահեղ անհաջող խաղը չի դադարում զարմացնել ֆուտբոլասերներին եւ մասնագիտական տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք տալ: Իսկ հայաստանյան ֆուտբոլասերի համար դրան ավելանում է նաեւ այն, որ այդ թիմի նման վիճակն ուղղակիորեն անդրադառնում է նաեւ Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթայանի հեղինակության եւ ցուցադրած խաղի վրա:
Համենայնդեպսª Մխիթարյանը դարձյալ քննադատների ուշադրության կենտրոնում է. գերմանական ակումբի ձախողումների մեջ ֆուտբոլային քննադատները, բնականաբար, տեսնում են նաեւ Մխիթարյանի մեղքի բաժինը: Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրի Լոնդոնի "Արսենալի" հետ խաղի համար Ruhr Nachrichten-ը Մխիթարյանի խաղին տվել է 5 գնահատականը: Այդ գնահատականն են ստացել նաեւ Գինտերը, Շմելցերը եւ Իմոբիլեն, իսկ "Բորուսիայի" կազմում լավագույնը Վայդենֆելլերն է (2.5):

Ընթերցել...


ТРЕТЬИМ БУДЕШЬ?

$
0
0

ТРЕТЬИМ БУДЕШЬ?, ԿԱՄ ՄՈԳԱԿԱՆ ԹԻՎ
(ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԱՌԱՋԱՐԿՎԱԾ
ԻՄՊԻՉՄԵՆՏԻՆ ԵՎՍ ԵՐԿՈՒ ՀՈԳԻ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ
ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)


Ըստ Նիկոլ Փաշինյանի` որպեսզի իրենց եռյակը չշփոթեն մյուս "եռյակի" հետ, որոշել են այն Ալիկ Արզումանյանի պատվին կոչել , русская тройка:


ԽՈՒՐԴՎՈՒՄ ԵՆ
(ԵՌՅԱԿԻ ՄԱՆՐ-ՄՈՒՆՐ
ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏ ՀԱՆԴԻՊԵԼՈՒՑ ԵՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԵԼՈՒՑ ՀԵՏՈ)

Ըստ քաղտեխնոլոգների` "եռյակ" կուսակցությունների ֆորմատը կամաց-կամաց վերափոխվում է "հազար ու մի մանրուք" ֆորմատի:

Ընթերցել...

«ԵՏՄ ԱՆԴԱՄԱԿՑՈՒՄԸ ՄԵՐ ՏՆՏԵՍՎԱՐՈՂՆԵՐԻՆ ՏՐԱՄԱԴՐՎԵԼԻՔ ՆՈՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ Է»

$
0
0

«ԵՏՄ ԱՆԴԱՄԱԿՑՈՒՄԸ ՄԵՐ
ՏՆՏԵՍՎԱՐՈՂՆԵՐԻՆ ՏՐԱՄԱԴՐՎԵԼԻՔ ՆՈՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ Է»


Երկար քննարկումներից, բանավեճերից, արեւմտամետ հոսանքների ջղաձգումներից հետո, ի վերջո, 103 «կողմ», 7 «դեմ» եւ 1 «ձեռնպահ» ձայների հարաբերակցությամբ երեկ խորհրդարանում վավերացվեց «2014 թ. հոկտեմբերի 10-ին Մինսկում ստորագրված» Հայաստանի Հանրապետության` «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թ. մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» պայմանագիրը: Թեպետ ոչ իշխանական ուժերը ջանք չէին խնայում ու մինչեւ վերջերս քննադատում էին ՀՀ իշխանությունների` Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու մտադրությունը, բայց պարզվեց, որ խորհրդարանական հինգ խմբակցությունները կողմ են սույն պայմանագրին, բացառությամբ` ԱԺ «Ժառանգություն» խմբակցության:

Ընթերցել...

"ԴՐԱՄԻ ԱՐԺԵԶՐԿՈՒՄԸ ՌԴ-Ի ՀԱՆԴԵՊ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՉԷ"

$
0
0

"ԴՐԱՄԻ ԱՐԺԵԶՐԿՈՒՄԸ ՌԴ-Ի ՀԱՆԴԵՊ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՉԷ"


Վերջին օրերի դրամի արժեզրկումը կկարգավորվի, համենայնդեպս, մեզ հետ զրույցում նման վստահություն հայտնեց էկոնոմիկայի նախարար ԿԱՐԵՆ ՃՇՄԱՐԻՏՅԱՆԸ` չբացառելով, որ դաշտում սպեկուլյատիվ երեւույթներ կան:
-Կենտրոնական բանկի ե՛ւ պահուստները, ե՛ւ ունեցած դրամային ծավալները, ե՛ւ դոլարային ծավալները, ե՛ւ բանկերի մոտ եղած դոլարային ծավալները թույլ են տալիս եզրակացնել, որ ամեն ինչ կկարգավորվի:
- Իսկ ինչո՞վ է պայմանավորված դրամի ներկայիս անկումը:
- Ընդհանուր առմամբ, նորություն չէ, որ Հայաստանում, ի տարբերություն ամբողջ աշխարհի, Ամանորին ընդառաջ գները բարձրանում են:

Ընթերցել...

ՌԱԲԻՆՈՎԻՉԸ ՇՐՋԱՆՑԵՑ ԻՍՐԱՅԵԼԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՄԱՆ ՀԱՐՑԸ

$
0
0

ՌԱԲԻՆՈՎԻՉԸ ՇՐՋԱՆՑԵՑ ԻՍՐԱՅԵԼԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅՈՑ

ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՄԱՆ ՀԱՐՑԸ

 

Այսօր Ազգային ժողովում Ցեղասպանության իրավական հարցերի շուրջ լսումների ընթացքում հանդես եկավ Եվրոպական հրեական խորհրդարանի համանախագահ, Ուկրաինայի խորհրդարանի անդամ, Համաուկրաինական կոնգրեսի նախագահ Վադիմ Ռաբինովիչը: Թեեւ Ռաբինովիչը խոսեց հանցագործության կատարումների պատասխանատվության մասին,  այնուամենայնիվ շրջանցեց Իսրայելի կողմից հայոց ցեղասպանության ճանաչման հարցը: Բացի այդ, հրեական կազմակրպության նախագահը իր ելույթում շեշտը դրեց հայ-թուրքական փոխհարաբոերությունների վերականգնման, իր խոսքերով ասած, պատմության էջը շրջելու համար: Նա կոչ արեց ավելի շատ նայել դեպի ապագան եւ առաջարկեց իրենց միջնորդական ջանքերը հայ-թուրքական հարաբերությունները բարելավելու համար:

Հյուրի <լղոզված> եւ, ինչ որ տեղ վիրավորական ելույթը բնականաբար ունի իր բացատրությունը: Հրեաները հայոց ցեղասպանության ճանաչումը շատ անգամ օգտագործում են որպես մահակ՝ Թուրքիայի գլխին այս-կամ այն հարցում համապատասխան դիրքորոշում ստանալու համար: Այսպես Իսրայելի պառլամենտում, հայոց ցեղասպանության վերաբերյալ քննարկումները սկսում են այն պահերին, երբ սրվում են իսրաելաթուրքական հարաբերությունները: Մասնավորապես այդպես եղավ, երբ Իսրայելը կասեցրեց թուրքական <Մարմարա> նավի ընթացքը, որը պաղեստինցիներին հումանիտար օգնություն էր տանում: Սակայն Իսրայելի Կնեսեթում հայոց ցեղասպանության հարցի քննարկումները անարդյունք են ավարտվում:

Հավանաբար Իսրայելի կողմից հայոց ցեղասպանության չճանաչման հարցը ունի եւս մեկ դրդապատճառ, որը իր ելույթում նշեց քաղաքագիտության դոկտոր, գեներալ Հայկ Քոթանջյանը: Նա նշեց, որ գոյություն ունի դոկտրին, հոլոքոստի բացառիկության վերաբերյալ, եւ այլ ժողովուրդների հանդեպ կատարած ցեղասպանությունների չճանաչումը Իսրայելի կողմից ուղղված է հենց այդ բացառիկությունն ընդգծելու վրա:

 

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

ԱՐԱ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ` ՌՈՒԲԼՈՒ ԱՐԺԵԶՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ «ՁԱԽՈՐԴ ՕՐԵՐԸ ՁՄՌԱՆ ՆՄԱՆ ԿՈՒԳԱՆ ՈՒ ԿԵՐԹԱՆ» ՄՈՏԻՎՆԵՐՈՎ

$
0
0

ԱՐԱ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ` ՌՈՒԲԼՈՒ ԱՐԺԵԶՐԿՄԱՆ

ՄԱՍԻՆ «ՁԱԽՈՐԴ ՕՐԵՐԸ ՁՄՌԱՆ ՆՄԱՆ ԿՈՒԳԱՆ ՈՒ

ԿԵՐԹԱՆ» ՄՈՏԻՎՆԵՐՈՎ

 

«Իրավունքն» այսօր ՌԴ-ի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանից  հետաքրքրվեց`Ռուսաստանն ինչպես արձագանքեց Հայաստանի կողմից ԵՏՄ-ի պայմանագրի վավերացմանը  խորհրդարանի կողմ քվեարկելուն ու ԵՏՄ-ի  հասցեին հնչեցված քննադատություններին: «Բոլորն էլ լավ են ընդունել, հնարավոր չէ, որ բոլորս կողմ լինենք ԵՏՄ-ին ու եվրախորհրդին»,- ասաց  ՌԴ հայերի միության նախագահը:

ԵՏՄ-ի անդամակցությունը, ըստ Արա Աբրահամյանի,   Հայաստանի համար  կարեւոր է անվտանգության ապահովման , 300.000-ից ավելի հայերի աշխատանքի առումով: ԵՏՄ-ը    հնարավորություն է տալու ավելացնել Հայաստանում փոքր եւ միջին ձեռնարկությունների քանակը եւ արտադրանքը:

Ինչ վերաբերում է ռուբլու արժեզրկմանը եւ դրա ազդեցությանը գործարարների ու  Արա Աբրահամյանի վրա, ՌԴ հայերի միության նախագահը հիշեցրեց Ռուսաստանի նախագահի ելույթը`հարկերի բարձրացում չի լինի, փոքր եւ միջին ձեռնարկություններին արտոնություններ կտրվեն: «Ռուսաստանի քաղաքացիներս  պետք է այս խնդիրը լուծենք, պետք է կարողանանք այս շրջանն էլ դիմակայենք, ի վերջո, ամեն ինչ անցողիկ է»,- եզրափակեց ՌԴ-ի հայերի միության նախագահը:

Հ.Գ. Տեղին է հիշել Ջիվանու «Ձախորդ օրերը ձմռան նման կուգան ու կերթան» հայտնի արտահայտությունը, որով էլ  այս դեպքում առաջնորդվում է Արա Աբրահամյանը:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԶԳՈՒՇԱՑՆՈՒՄ Է. ԱՅՍ ԽՈՐԱԳՐԻ ՆԵՐՔՈ ՀՐԱՊԱՐԱԿՎԱԾԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ ՉԻ ԵՐԱՇԽԱՎՈՐՎՈՒՄ

$
0
0

Ըստ վստահելի աղբյուրի` ամերիկյան սնուցում ունեցող գրանտածիծ ՀԿ-ներին եւ ձեռնասուն լրատվամիջոցներին նոր ֆինանսական հատկացումներ են արվել եւ հանձնարարություն է իջեցվել ուժգնացնել քարոզչությունն ընդդեմ ԵՏՄ-ի, ամեն կերպ վարկաբեկել Ռուսաստանը, Վլադիմիր Պուտինին, իսկ ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը ներկայացնել որպես անկախության կորուստ եւ գահավիժում դեպի տնտեսական անդունդ:

Ընթերցել...

Կ. ՕՐԲԵԼՅԱՆԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՁԱՅՆԱՍԿԱՎԱՌԱԿՆ ԱՌԱՋԱԴՐՎԵԼ Է ՀԵՂԻՆԱԿԱՎՈՐ «ԳՐԵՄՄԻ» ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅԱՆԸ

$
0
0

Կ. ՕՐԲԵԼՅԱՆԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՁԱՅՆԱՍԿԱՎԱՌԱԿՆ ԱՌԱՋԱԴՐՎԵԼ Է ՀԵՂԻՆԱԿԱՎՈՐ «ԳՐԵՄՄԻ» ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅԱՆԸ


Delos ստուդիայի թողարկած VirtuosoRossini Arias ձայնասկավառակն առաջադրվել է «Գրեմմի» մրցանակաբաշխությանը` «Լավագույն դասական մեներգեցողության ալբոմ»  անվանակարգում:

Ջոակինո Ռոսսինիի վիրտուոզ մեներգերն ամերիկացի տենոր Լորենս Բրաունլին  ձայնագրել է Կաունասի սիմֆոնիկ նվագախմբի հետ՝ դիրիժոր Կոնստանտին Օրբելյանի (կրտսերի) ղեկավարությամբ:

«Գրեմմի» 57-րդ ամենամյա մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը տեղի կունենա 2015թ. փետրվարի 8-ին, Լոս Անջելեսի Սթէյփլզ կենտրոնում և կհեռարձակվի CBS-ի եթերում: Մրցանակներ կշնորհվեն 83 անվանակարգերում:

Ամերիկյան ձայնագրման ակադեմիայի երաժշտական մրցանակը՝ «Գրեմմին» հիմնադրվել է 1958թ. մարտի 14-ին ԱՄՆ ձայնագրման ընկերությունների ասոցիացիայի կողմից։ Այն հանդիսանում է ժամանակակից երաժշտական արդյունաբերության ամենահեղինակավոր մրցանակը, որի հեղինակությունը կարելի է համեմատել կինոմատոգրաֆիայի Օսկար մրցանակի հետ։ «Գրեմմի» ամենամյա մրցանակը պարգևատրվում է 30 երաժշտական ժանրերում, ձայնագրման ակադեմիայի լիազորված անդամների քվեարկության արդյունքում։


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ


ՓՈՔՐԻԿԻՆ՝ ՀԱՅՐԵՆԻՔ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

$
0
0

ՓՈՔՐԻԿԻՆ՝ ՀԱՅՐԵՆԻՔ

 

{source}
<iframe width="420" height="315" src="http://www.iravunk.com///www.youtube.com/embed/at-HGMN8xkE" frameborder="0" allowfullscreen></iframe>
{/source}

ԱՎԱԶԱԿՆԵՐԸ ԿԱՆԱՆՑ ԴԵՄ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

$
0
0

ԱՎԱԶԱԿՆԵՐԸ ԿԱՆԱՆՑ ԴԵՄ

 

{source}
<iframe width="420" height="315" src="http://www.iravunk.com///www.youtube.com/embed/67klim_s8so" frameborder="0" allowfullscreen></iframe><!-- You can place html anywhere within the source tags -->\n\n\n<script language="javascript" type="text/javascript">\n // You can place JavaScript like this\n \n</script>\n<?php\n // You can place PHP like this\n \n?>
{/source}

Ծառատունկ Ազգային ժողովի բակում

$
0
0

ՀՀ ԱԺ այցելած պատվիրակությունների ծառուղում այսուհետ իր տեղը կունենա նաեւ հայ-ուրուգվայական հարաբերությունները խորհրդանշող ծառը: Ուրուգվայի Արեւելյան Հանրապետության փոխնախագահ, Սենատի նախագահ Դանիլո Աստորին եւ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը ի նշան երկու ժողովուրդների բարեկամության եղեւնի են տնկել:

Գալուստ Սահակյան. Ցեղասպանություններն արդեն համայն մարդկության խնդիրն են դարձել

$
0
0

Գալուստ Սահակյան. Ցեղասպանություններն արդեն համայն մարդկության խնդիրն են դարձել

«Թուրքիայի իշխանությունների ժխտողական քաղաքականությունը Հայոց ցեղասպանության հարցում դատապարտելի է: Նրանք, ովքեր չեն ընդունում Ցեղասպանության փաստը, մասնակիցն են դառնում Ցեղասպանությանը: Արդեն նկատելի է, որ Թուրքիայի ժողովուրդն էլ է ընդունում Հայոց ցեղասպանությունը, սակայն Թուրքիայի իշխանությունները շարունակում են ժխտողական քաղաքականությունը՝ սեփական ժողովրդին մասնակից դարձնելով Ցեղասպանությանը»- հայտարարել է ՀՀ ԱԺ Նախագահ Գալուստ Սահակյանը դեկտեմբերի 8-ին Ուրուգվայի փոխնախագահ, Սենատի նախագահ Դանիլո Աստորիի հետ Երեւանում կայացած համատեղ մամուլի ասուլիսում:

«Ցեղասպանությունը՝ որպես մարդկության դեմ հանցագործություն, արդեն ոչ միայն Հայաստանի, այլեւ համայն մարդկության խնդիրն է դարձել: Եվ մենք այն կարծիքին ենք, որ Թուրքիան մի օր հաշտվելու է սեփական պատմության հետ և ճանաչելու է Հայոց ցեղասպանությունը»,- նշել է Գ. Սահակյանը:

Սահակյանը Դանիլո Աստորիին շնորհակալություն է հայտնել ՀՀ խորհրդարանում ունեցած անկեղծ ելույթի համար եւ հավելել, որ հայ ժողովուրդը կգնահատի մարդկության դեմ հանցագործության վերաբերյալ հնչած կտրուկ եւ անզիջում դատապարտումը: Ուրուգվայի դիրքորոշումը շատ մոտ է առաջադեմ մարդկության դիրքորոշմանը:

«Ասես նախախնամության կամքով, Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի նախաշեմին մեզ հյուր եկավ Ուրուգվայի՝ 1965թ. Հայոց ցեղասպանությունն առաջինը ճանաչած երկրի Սենատի նախագահը: Մենք ցանկանում ենք, որ այդ երկրից ժամանած հյուրերն իրենց զգան  ինչպես տանը»,-  ասել է Գ. Սահակյանը:

ԱՆՈՒՇ ՍԵԴՐԱԿՅԱՆ. «ԼԵՎՈՆ ՏԵՐ -ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԳՈՒՑԵ ՄԵՍԻՋ Է ՈՒՂԱՐԿՈՒՄ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ» ՏԵՍԱՆՅՈՒԹ

$
0
0

ԱՆՈՒՇ ՍԵԴՐԱԿՅԱՆ. «ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ  ԳՈՒՑԵ ՄԵՍԻՋ

Է ՈՒՂԱՐԿՈՒՄ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ» ՏԵՍԱՆՅՈՒԹ

 

«Ազատ դեմոկրատներ»  կուսակցության անդամ Անուշ Սեդրակյանից «Իրավունքը» հետաքրքրվեց` ինչպես է արձագանքում ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-պետրոսյանի այն հայտարարությանը, թե ասոցացման համաձայնագիրը ստորագրելիս ՀՀ-ը ավելի շատ էր զիջելու իր անկախությունը, քան ԵՏՄ-ին անդամակցելիս: Ի պատասխան տիկին Սեդրակյանը հայտարարեց, որ ցանկացած ինտեգրացիոն գործընթացների մասնակցելիս ինչ-որ սահմանափակումներ տվյալ պետությունն ունենում է: «Բայց ասցացման համաձայնագրի ստորագրելու դեպքում, օրինակ, ներկրվող ու արտահանվող ապրանքների ստանդարտները Հայաստանը պետք է  պահպաներ: Չէր կարելի որոշակի վերապահումներ ունենալ մարդու իրավունքների հարցում»,- վստահ է մեր զրուցակիցը:

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության անդամի խոսքով` Հայաստանը ԵՏՄ-ին անդամակցելիս  հնարավոր է դառնա Ռուսաստանի կրկնօրինակը, որտեղ չեն պահպանվում մարդու իրավունքները:

Հստակեցրինք` Լեւոն Տեր-Պետրոսյանի` Հայաստանի` ԵՏՄ-ին անդամակցելու հայտարարությունն ի՞նչ համատեքստում էր, Անուշ Սեդրակյանն ասաց. «Հայաստանում ուժեղ է մտայնությունը, որ Ռուսաստանն է իշխանություն նշանակում մեզ մոտ: Եվ առաջին նախագահը գուցե մեսիջ է ուղարկում Ռուսաստանին` ասելով, որ ինքը շատ ավելի լավ դաշնակից ու կողմնակից կարող է լինել, քան ներկայիս իշխանությունները»:

Մանրամասները`տեսանյութում

 

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Viewing all 18713 articles
Browse latest View live