12-ԱՄՅԱ ՀԱՅ ԴԱՇՆԱԿԱՀԱՐԸ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ԱՐԺԱՆԱՑԵԼ Է ՀԱՏՈՒԿ ՄՐՑԱՆԱԿԻ
Image may be NSFW.
Clik here to view.Թուրքիայում տեղի ունեցած «Fyucher Star» դաշնակահարների մրցույթին մասնակցել է նաեւ Երեւանի Չայկովսկու անվան երաժշտական դպրոցի սան` 12-ամյա Արթուր Գրիգորյանը: Մրցույթում Աթուրը կատարել է Շոպենի եւ Առնո Բաբաջանյաի մի քանի ստեղծագործություններ եւ արժանացել ժյուրի հատուկ մրցանակին, որպես Բաբաջանյանի ստեղծագործությունների լավագույն կատարող: «Իրավունքի» հետ զրույցում Արթուրը մեծ ոգեւորությամբ պատմեց իր հաղթանակի եւ տպավորությունների մասին.«Մինչ Թուրքիա մեկնելը գիտեի, թե ուր եմ գնում: Այդ պատճառով էլ ամեն օր պարապում էի, որպեսզի Հայաստան վերադառնամ հաղթանակով: Հաղթանակը ինձ համար սպասելի է, քանի որ ես երկար էի նախապատրաստվել»,-նշեց փոքրիկը: Նրա խոսքով`իր կատարումները լավ են ընդունել թե′ ժյուրիի անդամները թե′ օտար հանդիսատեսը.«Ինձ շատ բուռն ծափահարեցին, բայց ես հայ հանդիսատեսին ավելի շատ եմ սիրում: Երբ հայ հանդիսատեսի համար եմ նվագում` ավելի ոգեւորված եմ նվագում»,-անկեղծանալով ասաց Արթուրը:Image may be NSFW.
Clik here to view.
Բացի Չայկովսկու դպրոցից, նա հաճախում է նաեւ կոնսերվատորիա եւ սովորում է Արմեն Բաբախանյանի դասարանում: Թուրքիայից Հայաստան բերած մրցանակը նրա առաջին մրցանակը չէ: 2013 թվականին Գյումիրում չորս անգամ մասնակցել է դաշնակահարների մրցույթի եւ զբաղեցրել է առաջին եւ երկրորդ հորիզոնականները`ստանալով ոսկե եւ արծաթե մեդալներ.«Օրվա ընթացքում շատ եմ պարապում`3-4 ժամ, հասցնում եմ նաեւ ընկերներիս հետ շփվել: Իմ բոլոր ընկերնը միշտ ուրախանում են իմ հաղթանակներով, երբ Թուրքիայից հաղթանակով վերադարձա, նրանք ինձ շատ ջերմ ընդունեցին»,-ասաց Արթուր Գրիգորյանը:
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ