ԻՆԳԱ ԵՎ ԱՆՈՒՇ ԱՐՇԱԿՅԱՆՆԵՐԸ
ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ ԵՆ «ԻՐԱՎՈՒՆՔ» ԹԵՐԹԻ 25 ԱՄՅԱԿԸ
Ամենաջերմ մաղթանքներով շնորհավորում ենք «Իրավունք» թերթի 25-ամյակը: Շնորհավորում ենք խմբագրակազմին եւ թերթի մեծապատվելի խմբագիր` Հովհաննես Գալաջյանին: Անգնահատելի է այս մարդկանց աշխատանքը: Նրանք ամեն օր, արդեն 25 տարի, ձեռքները հասարակության զարկերակին` հետեւում եւ պաշտպանում են հասարակ մարդկանց իրավունքները: Օգնում են լինել տեղեկացված, ինչը նշանակում է` իսկապես պաշտպանված: «Իրավունքի» անաչառ, հոգատար եւ արդարատենչ գործունեության արդյունքը գնահատեցինք նաեւ մեր կյանքում ծագած անարդար իրականության լուծման ճանապարհին: Այս պրոֆեսիոնալ մարդկանց շնորհիվ էր նաեւ, որ գտանք հասարակական հենարան եւ պաշտպանություն:
25-ամյա տարեդարձ` անցած բեղուն ճանապարհ` նորանոր բարձունքներ գրավելու համար:
ՀՀ վաստակավոր արտիստ` ԱՆՈՒՇ ԱՐՇԱԿՅԱՆ
ՀՀ վաստակավոր արտիստ` ԻՆԳԱ ԱՐՇԱԿՅԱՆ