ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆՆ ԱՅԼԵՎՍ
ՉԻ ՀԱՎԱՏՈՒՄ "ԵՌՅԱԿԻ" ԽՈՍՔԻՆ
"Ժառանգություն" կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը երեկ "հրովարտակ է արձակել": Այն մասնավորապես հստակ հաղորդագրություն էր ոչ իշխանական "եռյակի" անդամ մյուս երկու ուժերին` ԲՀԿ-ին եւ ՀԱԿ-ին, որոնց առաջարկվում է սույն փաստաթղթի պաշտոնական ընդունում ու ստորագրում, որպեսզի "Ժառանգությունը" բարաթ ունենա` ընդդեմ իր վերոնշյալ գործընկերների եւ վաղը-մյուս օրը չմնա միայնակ ու անօգնական: Ր. Հովհաննիսյանի հռչակագրի վերաբերյալ զրուցեցինք ԱԺ "Ժառանգություն" խմբակցության ղեկավար ՌՈՒԲԵՆ ՀԱԿՈԲՅԱՆԻ հետ, ով մասնավորապես նշեց. "Րաֆֆի Հովհաննիսյանի այդ հայտարարությունը միտված է հետեւյալին, որ այն, ինչ անում ենք, պետք է ամրագրենք փաստաթղթով, եւ դա դառնա "եռյակի" միասնական ծրագիր:
ՉԻ ՀԱՎԱՏՈՒՄ "ԵՌՅԱԿԻ" ԽՈՍՔԻՆ
