Quantcast
Channel: RSS
Viewing all articles
Browse latest Browse all 18713

ՎԹԱՐԻ ՊԱՏՃԱՌ ՀԱՆԴԻՍԱՑԱԾ ԲԵՌՆԱՏԱՐԻ ՎԱՐՈՐԴԸ «ԻՐԵՆ ՄԵՂԱՎՈՐ Է ՀԱՄԱՐՈՒՄ»

$
0
0

ՎԹԱՐԻ ՊԱՏՃԱՌ ՀԱՆԴԻՍԱՑԱԾ ԲԵՌՆԱՏԱՐԻ ՎԱՐՈՐԴԸ «ԻՐԵՆ ՄԵՂԱՎՈՐ Է ՀԱՄԱՐՈՒՄ»

Շիրակի մարզում «Գազելին» բախված «Կամազ» մակնիշի բեռնատարի վարորդ Մանվել Վարդանյանը  մեղավոր է իրեն համարում եւ գտնվում է սթրեսի մեջ: iravunk.com-ի հետ զրույցում ասաց Վարդանյանի փաստաբան Լիանա Բալյանը:

Փաստաբանի խոսքով, սակայն.

- Քննիչը պետք է միայն իրավական գնահատական տա, սակայն առանց փորձագետի եզրակացության ինքը դիրքորոշում է հայտնել վթարի մեղավորության վերաբերյալ: Նրան 3 օր հեռախոս չի տրվել՝ հարազատների հետ կապ հաստատելու համար: Իմ պաշտպանյալի հետ ես նոյեմբերի 13-ին առանձնազրույց եմ ունեցել և ինքը ասել է, որ նույնիսկ չի հիշում, թե ինչ փաստաթղթերի տակ է ստորագրել: Միայն ասում է, որ մեղավոր է իրեն համարում, ասում է՝ տարեք, 100 տարի դատեք, սպանեք:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ


Viewing all articles
Browse latest Browse all 18713

Trending Articles