Quantcast
Channel: RSS
Viewing all articles
Browse latest Browse all 18713

Ռուբեն Գեւորգյանց. «ԳՈՌ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ՀԵՐՈՍԸ ԲՈԼՈՐ ՖԻԼՄԵՐՈՒՄ ՊԱՅՔԱՐՈՒՄ Է ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ»

$
0
0

Ռուբեն Գեւորգյանց. «ԳՈՌ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ՀԵՐՈՍԸ ԲՈԼՈՐ ՖԻԼՄԵՐՈՒՄ ՊԱՅՔԱՐՈՒՄ Է ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ»

 

Նոյեմբերի 14-ին կայացավ WDF Docando ֆեդերացիայի նախագահ, դերասան, կինոռեժիսոր Գոռ Վարդանյանի նոր` «Ստվերները դրախտում» ֆիլմի պրեմիերան: Մինչ ֆիլմի դիտումը նախ խոսեց Կինեմատոգրաֆիստների միության նախագահ ՌՈՒԲԵՆ ԳԵՎՈՐԳՅԱՆՑԸ. «Սա Գոռ Վարդանյանի 8-րդ ֆիլմն է: Շատ լավ հիշում եմ նրա առաջին ֆիլմը եւ, անկեղծ ասած, երեք անգամ դիտել եմ այս ֆիլմը: Երեք անգամ, որովհետեւ ուզում էի լիակատար մտնել այդ ֆիլմի նյութի մեջ: Գոռ Վարդանյանի բոլոր ֆիլմերին միացնում է մի բան. նրա հերոսը բոլոր ֆիլմերում պայքարում է արդարության համար եւ պայքարում է մինչեւ վերջ: Հաճախ շատ դաժան է լինում, բայց պայքարում է, ու նրա հերոսը դրական հերոս է»: Անդրադառնալով ֆիլմի բովանդակությանը` պարոն Գեւորգյանցը նշեց. «Ես չեմ պատմի, թե ինչի մասին է այս ֆիլմը, բայց մի մեծ ճշմարտություն կա այս ֆիլմի մեջ, որ մարդիկ, որոնք տարբեր երկրներից գնացել հասել են ուրիշ երկիր, էմիգրանտներ են հատկապես Ամերիկայի նման երկրում, որը օրենքի երկիր է, պետք է ապրեն օրենքով: Իսկ այն մարդիկ, որոնք օրենքով չեն ապրում, պետք է արդարության առաջ կանգնեն: Սա է Գոռ Վարդանյանի բոլոր ֆիլմերի նյութը, որովհետեւ նա ինքն արդար մարդ է»: Իսկ հետո ԳՈՌ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ, ով նաեւ Կինեմատոգրաֆիստների միության անդամ է, մի փոքր անկեղծացավ հանդիսատեսի հետ. «Բավական դժվար է եղել ինձ համար հասնել այն աստիճանի, որ նկարահանեմ այս ֆիլմը անգլերեն: Երեւի չարչարվել եմ մոտավորապես 18 տարի գիշեր ու ցերեկ ու դրա համար շնորհակալ եմ ե՛ւ Աստծուն, ե՛ւ իմ ծնողներին: Շնորհակալ եմ բոլորից, ովքեր մասնակցել են ֆիլմի նկարահանումներին: Ի դեպ, 470 մարդ է մասնակցել ֆիլմի նկարահանմանը, ուղղակի բոլորն այսօր ներկա չեն: Նրանց 70 տոկոսը բնակվում է ԱՄՆ-ում, Կանադայում եւ Ֆրանսիայում»:

Հավելենք նաեւ, որ «Ստվերները դրախտում» ֆիլմում Գոռ Վարդանյանի հարազատ որդիները կերտել էին մեկը Գոռ Վարդանյանի հերոսի որդու, մյուսը` եղբորորդու կերպարը: Ինչ վերաբերում է ֆիլմի պրեմիերային, այն կայացավ լեփ լեցուն դահլիճում եւ հանդիսատեսը գոհ էր, որ Գ. Վարդանյանի հերթական հերոսը կարողացավ դաս տալ չարին` վերականգնելով արդարությունը:


ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ


Viewing all articles
Browse latest Browse all 18713

Trending Articles