Quantcast
Channel: RSS
Viewing all articles
Browse latest Browse all 18713

«ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԱՐՎԵՍՏԻ ԱՇԽԱՐՀԻ ԳԱՎԱԹԸ» ԵՐԵՎԱՆՈՒՄ

$
0
0

«ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԱՐՎԵՍՏԻ ԱՇԽԱՐՀԻ ԳԱՎԱԹԸ» ԵՐԵՎԱՆՈՒՄ

 


Նոյեմբերի 19-23-ը Երևանում «Կատարողական արվեստի համաշխարհային ասոցիացիան» կներկայացնի «Կատարողական արվեստի աշխարհի գավաթի» առաջնությունը, որին մասնակցում են երգի և պարի բնագավառը ներկայացնող 18 օտարերկրյա պետություններից ժամանած մասնակիցներ, իսկ հայաստանյան մասնակիցները ոչ միայն Երևանից են, այլ նաև` Արցախից, Գյումրիից, Հրազդանից, Վանաձորից, Վեդիից, Արարատից, Արտաշատից, Մասիսից: Ժյուրիի կազմը ևս  տարբեր ազգերի ներկայացուցիչներից է կազմվել` Բրազիլիա, Ուկրաինա, Մոլդովա, իհարկե նաև Հայաստան, ի դեպ, ժյուրիի կազմը նախագահում է դասական մեներգիչ, տենոր, միջազգային մի շարք մրցույթների դափնեկիր  ԿԱՐԵՆ ԶՈՀՐԱԲՅԱՆԸ:

5-օրյա այս ծրագրի մասին առավել մանրամասներ իմանալու համար  «ԻՐԱՎՈՒՆՔԸ» զրուցեց ասոցիացիայի նախագահ ԱՐՄԱՆ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ հետ: «Այս միջոցառումը հրաշալի հնարվորություն է թե´ մասնակիցների, թե´ մեր երկրի պատմա-մշակութային ճանաչողության համար. 1-ին, 2-րդ, 3-րդ տեղերը զբաղեցրած մասնակիցներին կտրվեն հաղթական գավաթներ, իսկ Գալահամերգ մրցանակաբաշխության մասնակիցներին`մասնակցության հրավերներ Եվրոպայում կայանալիք միջազգային մրցույթին: Սա նաև մեր երկրի մշակույթի ճանաչողության հերթական մեծ հնարավորությունն է, հրաշալի առիթ եվրոպացուն փաստերով ներկայացնելու մեր պատմությունը. բոլոր հյուրերի համար նախատեսել ենք էքսկուրսիոն ծրագիր մեր Հայաստանի տեսարժան վայրերում»:

Մասնակիցների ելույթները կներկայցվեն 6 տարիքային խմբերով` մինչև 9 տարեկան, 9-12, 13-15, 16-18, 19 -25, 25-ից բարձր, ի դեպ, ինչպես Արմանը նշեց, հատկապես վերջին 2 տարիքային խմբերում լուրջ անուններ են հնչելու: Իսկ ապագա ծրագրերին անդրադառնալով` նա հավելեց. «2015 թվականին նախատեսվում է 10-12 եվրոպական երկրներում անցկացնել միջազգային մրցաշարեր, աշխարհի գավաթներ. մայիսին Մակեդոնիայում կլինի «Բալթյան երկրների գավաթ», օգոստոսին Հունաստանում` «Եվրոպայի գավաթ», իսկ ահա «Աշխարհի գավաթը» հաջորդ տարի աշնանը` հավանաբար Դուբայում: Ապրիլին էլ կանցկացվի «Գոլդեն սթար» միջազգային վոկալի մրցույթը, որի «Գրան պրին» հաղթող մասնակիցը կստանա ոչ միայն հաղթական գավաթ, այլ նաև 500 եվրոյին համարժեք դրամական պարգև և անվճար հրավեր հունիսին Իտալիայում կայանալիք միջազգային փառատոնին»:

 

 

ԷԹԵՐԻ ՄԱՄՈՒԼՅԱՆ


Viewing all articles
Browse latest Browse all 18713

Trending Articles