ՈՐՈՆՎՈՂ ԿԻՆԸ ԱՄՈՒՍՆՈՒ ՀԵՏ ԱՆԸՆԴՀԱՏ ՎԻՃԱԲԱՆԵԼՈՒ ՊԱՏՃԱՌՈՎ ԷՐ ՀԵՌԱՑԵԼ ԳՅՈՒՂԻՑ
Նոյեմբերի սկզբից տանից դուրս եկած եւ երկու շաբաթից ավել իր գտնվելու մասին տեղեկություն չհայտնած Խնձորեսկ գյուղի բնակչուհի 41-ամյա Սոնյա Ավետիսյանը, հայտնվել է եւ ոստիկանությունում պատմել, որ տանից հեռացել է ամուսնու հետ անընդհատ վիճաբանելու պատճառով:«Բայց ոստիկանությունում ամուսինները խոսե են, հասկացել միմյանց եւ երկուսով վերադարձել են իրենց տուն»,- iravunk.com-ի հետ զրույցում ասաց Խնձորեսկի գյուղապետ Սերյոժա Հայրապետյանը:
Հիշեցնենք, որ երեկ Խնձորեսկի գյուղապետ Սերյոժա Հայրապետյանը «Իրավունքի» հետ զրույցում մաանավորապես նշել էր."Սոնյայի ամուսինը պատմել է, որ նախկինում էլ նրանց միջեւ ընդհարումներ եղել են, բայց հավատացրել է, որ կնոջը բռնության չի ենթարկել: Բարեբախտաբար, ողջ եւ առողջ գտել են ԼՂՀ-ում, բայց թե կոնկրետ ուր է եղել, ինչի է անհետացել, պարզ չէ"-ասաց գյուղապետը:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ