Quantcast
Channel: RSS
Viewing all articles
Browse latest Browse all 18713

ՍԵՌԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՔՆՆԻՉԸ ԽԵՂԱԹՅՈՒՐԵԼ Է ԳՈՐԾԻ ԸՆԹԱՑՔԸ

$
0
0

ՍԵՌԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՔՆՆԻՉԸ ԽԵՂԱԹՅՈՒՐԵԼ Է ԳՈՐԾԻ ԸՆԹԱՑՔԸ

Քաղաքացի ոմն Փառանձեմի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ:  Այս մասին տեղեկացանք ՀՔԾ-ի մամուլի խոսնակ Միքայել Ահարոնյանից: Ըստ քաղաքաքացուհու հաղորդման`«ՀՀ ոստիկանության քննիչը 2013թ. նոյեմբերին իր վարույթում գտնվող ճանապարհատրանսպորտային պատահարի վերաբերյալ նյութերի նախապատրաստման ընթացքում անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով` ճանապարհատրանսպորտային պատահարի մասնակից Նատալյա Շ.-ի առաջարկով վերջինիս ընկերուհու հետ սեռական հարաբերություն ունենալու դիմաց, իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ և որպես փոխադարձ ծառայություն` Նատալյա Շ.-ի մասնակցությամբ վթարի իրական հանգամանքները խեղաթյուրելով` թաքցրել է իրավախախտմանը նրա մասնակցության հանգամանքը»: Կատարվում է նախաքննություն:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ


Viewing all articles
Browse latest Browse all 18713

Trending Articles