Quantcast
Channel: RSS
Viewing all articles
Browse latest Browse all 18713

ԴԱՀԿ-Ը ԱՌԱՆՑ ԴԱՏԱՐԱՆԻ ՎՃՌԻ ԱՐԳԵԼԱՆՔ Է ԴՐԵԼ ՏԻԳՐԱՆ ՈՒՐԻԽԱՆՅԱՆԻ ԳՈՒՅՔԻ ԵՎ ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՎՐԱ

$
0
0

ԴԱՀԿ-Ը ԱՌԱՆՑ ԴԱՏԱՐԱՆԻ ՎՃՌԻ ԱՐԳԵԼԱՆՔ Է ԴՐԵԼ ՏԻԳՐԱՆ

ՈՒՐԻԽԱՆՅԱՆԻ ԳՈՒՅՔԻ ԵՎ ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՎՐԱ

 

Այսօր ԴԱՀԿ-ն առանց ԴԱՏԱՐԱՆԻ ՎՃԻՌԻ արգելանք դրեց պատգամավոր Ուրիխանյանին պատկանող գույքի ու դրամական միջոցների վրա ընդամենը 5000 դրամ տուգանքի համար: ՀՀ Սահմանադրությունը արգելում է որևէ քաղաքացու գույքի կամ դրամական միջոցների վրա արգելանք դնելը առանց ԴԱՏԱՐԱՆԻ ՎՃԻՌԻ : Հենց այս խայտառակ ապօրինության դեմ են երկար ժամանակ պայքարում ոչիշխանական ուժերը և Տ.Ուրիխանյանը հատկապես բազմաթիվ ելույթներով, քննադատությամբ ու օրենքների նախագծերով: Սա միանշանակ ժողովրդին տուգանքային ռեկետի ենթարկած իշխանությունների ճղճիմ հաշվեհարդարի փորձն է պատգամավորի նկատմամբ: Սակայն պայքարը շարունակվելու է էլ ավելի թեժ, և եկող քառօրյա նիստին ներկայացվելու է օրենքի նոր նախագիծ, տեսնենք ինչպես է իշխանությունը բացահայտ դեմ քվեարկելու:
P.S. Ի դեպ ԴԱՀԿ որոշումը ստորագրված է կատարող Արմեն Պետրոսյանի կողմից: Խորհուրդ է տրվում նրան ծանոթանալ ՀՀ Սահմանադրությանը, որը խախտող յուրաքանչյուրը պատասխանատվություն է կրելու:




Viewing all articles
Browse latest Browse all 18713

Trending Articles