Quantcast
Channel: RSS
Viewing all articles
Browse latest Browse all 18713

ԿԱՅԱՑԱՎ ԱՌԱՋԻՆ ՄԱՆԿԱԿԱՆ ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ՕՊԵՐԵՏԻ ՊՐԵՄԻԵՐԱՆ

$
0
0

ԿԱՅԱՑԱՎ ԱՌԱՋԻՆ ՄԱՆԿԱԿԱՆ ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ՕՊԵՐԵՏԻ ՊՐԵՄԻԵՐԱՆ

 

Նոյեմբերի 22-ին ԱՀԹ առաջնորդարանի  դահլիճում առաջնորդական փոխանորդ գերաշնորհ տ. Նավասարդ արքեպիսկոպոսի ներկայությամբ տեղի ունեցավ էրեբունի համայնքի «Ոսկե հատիկ» մանկապատանեկան հոգևոր թատրոնի առաջին ներկայացման պրեմիերան:  նրանք հանդիսատեսի դատին հանձնեցին «Վերնատուն» քրիստոնեական առաջին օպերետը: Ներկայացման բեմադրության, լիբրետոյի և երաժշտության  հեղինակը Հրանտ Աղաջանյանն է: Թատրոնը կազամակրպվել է էրեբունի համայնքի հոգևոր հովիվ տ. զգոն քահանա Աբրահամյանի ու երեցկին Իրինա Աղաջանյանի ջանքերով:

Ներկայացումից առաջ վաստակաշատ դերասաններ Մարգարիտա Խաչատրյանն ու Արթուր Հակոբյանը ներկայացրին թատրոնի կազամակերպման պատմությունը՝ որպես ավագ ընկերներ իրենց բարեմաղթանքը հղելով պատանի կատարողներին:

Օպերետի միջոցով, որն իր տեսակի մեջ առաջինն է, պատանիները ներկայացրին Քրիստոսի ս. հարության պատմությունը՝ ըմբռնելի ու պատկերավոր դարձնելով ավետարանական իրողությունը:

«Շնորհակալություն ձեզ, սիրելի պատանիներ: Դուք հրաշալի ելույթ ունեցաք: կարողացաք հստակ արտաբերել այդ բարդ, իրապես դժվար նախադասությունները՝  այլակերպվելով բազմազան կերպարների մեջ: աԱյս տարիքում դա իրապես շնորհք է: Ձեր կատարածը հոգևոր քանդակագործություն է, տեսողությունից ավելի:  Ձեր բեմադրիչի օգնությամբ կարողացաք կերպարները շոշափելի ձևով կերտել: մենք կատարողների ու հանդիսատեսների միջև կենդանի կապ զգացինք: Մշտանորոգված շնորհքով օրհնեալ լինեք»,- ներկայացման ավարտին դերասաններին ու բեմադրիչին դիմելով՝ ասաց տ. նավասարդ արքեպիսկոպոսը:

Սրբազան հայրը նրանց նոր կտականաններ նվիրեց՝ մաղթելով հավատարիմ մնալ քրիստոսի խոսքին ու պատգամներին: Ապա պահպանիչ աղոթք կարդաց ու խաղաղությամբ արձակեց հավաքվածներին:


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ


Viewing all articles
Browse latest Browse all 18713

Trending Articles