Quantcast
Channel: RSS
Viewing all articles
Browse latest Browse all 18713

«ՏԱՐԱԾՈՒՄ ԵՆ ԱԿՆՀԱՅՏ ՍՈՒՏ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԵՒ ԴԱ ԱՆՎԱՆՈՒՄ ԵՆ «ԱԿՆՀԱՅՏ ՓԱՍՏ»

$
0
0

«ՏԱՐԱԾՈՒՄ ԵՆ ԱԿՆՀԱՅՏ ՍՈՒՏ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԵՒ  ԱՆՎԱՆՈՒՄ ԴԱ «ԱԿՆՀԱՅՏ ՓԱՍՏ»

«Լորետա Բարսեղյանի դատարանում տված ցուցմունքը չի խախտում Արտակ Բուդաղյանի որևէ իրավունք: Ըստ էության պաշտպանության կողմը խախտում է համարում այն, որ Լորետա Բարսեղյանը չի պատասխանել այն հարցերին, որոնք դուրս են մեղադրանքի սահմաններից և միաժամանակ վերաբերվում են հարցաքննվողին, նրա ամուսնուն և մերձավոր ազգականներին»,- անդրադառնալով Բուդաղյանների փաստաբանի  հնչեցրած այն տեսակետին, որ Լորետա Բարսեղյանի հարցաքննությունը պաշտպանական կողմի իրավունքի խախտումներով էր եւ այն չի կարող օգտագործվել որպես ապացույց»,- iravunk.com-ի հետ զրույցում ասաց  Խաչատրյանների ընտանիքի փաստաբան ՌՈւԲԵՆ ՍԱՀԱԿՅԱՆԸ:

- Պարոն Ալումյանը խնդիր ունի պաշտպանելու Արտակ Բուդաղյանին սպանության սպառնալիքներ տալու մեղադրանքից, մինչդեռ հարգարժան գործընկերս փորձում է այս դատավարությունում քննության առարկա դարձնել: 18.12.2013թ. մի հրապարակման մեջ Հայկ Ալումյանի խոսքով, եթե այս գործը թեկուզ միայն Արտակ Բուդաղյանի մասով ուղարկվի դատարան և քննվի ըստ էության, ապա հնարավորություն կլինի հրավիրել վկաների, փորձագետների, ինչի արդյունքում իրենք կկարողանան ապացուցել, թե իրականում ինչ է տեղի ունեցել Սուրիկ Խաչատրյանի տան մոտ։ Սակայն պարոն Ալումյանը պետք է համաձայնվի և հաշտվի նաև այն իրողության հետ, որ ինչպես ինքն է ասում. «ըստ էության» դատարանը քննում է Արտակ Բուդաղյանի կողմից սպանության սպառնալիքներ տալու մեղադրանքին առընչվող հարցերը: Եթե ղեկավարվենք պարոն Ալումյանի տրամաբանությամբ, ապա մեղադրանքի կողոմը նույնպես պետք է «ըստ էության» քննի նաև Տիգրան Խաչատրյանին և Զարզանդ Նիկողոսյանին վերաբերվող մեղադրանքի մասը: Սակայն մեղադրանքի կողմը այդպիսի պարտականություն  չունենալով պարզապես առարկում է Ալումյանի համապատասխան հարցերին: Հետևաբար եթե «ըստ էության» քննությունը կատարի միայն պաշտպանության կողմը, ապա կխախտվի Տիգրան Խաչատրյանի և Զարզանդ Նիկողոսյանի պաշտպանության իրավունքը: Ի՞նչ է պարոն Ալումյանը չգիտի, որ այդ անձինք դատավարության կողմ չեն, ուստիև  դատարանում ներկայացված չեն պաշտպաններով: (Այս դատավարությունում ես և փաստաբան Զիլֆուղարյանը ներկայացնում ենք միայն ու միայն ամբաստանյալ Արտակ Բուդաղյանի կողմից սպանության սպառնալիքներ տալու վերաբերյալ մեղադրանքով տուժող Լորետա Բարսեղյանի շահերը: Պարոն Ալումյանը այդ ամենը գիտի, սակայն պարզապես հերթական անգամ փորձում է սխալ մեկնաբանություններ անելով ապակողնորոշել իրեն ունկընդրողներին:

-  Տիկին Բարսեղյանի հարցաքննությունից հետո ամբաստանյալ Արտակ Բուդաղյանի պաշտպան Հայկ Ալումյանը հայտարարեց՝ «այս հարցաքննությունը չի համապատասխանում քրեական դատավարության օրենսգրքի պահանջներին, բայց ոչ թե դատարանի թերացման հետեւանքով, այլ որովհետեւ հարցաքննվողը խախտեց օրենքի դրույթները: «Ես գտնում եմ, որ այս հարցաքննությունը պաշտպանական կողմի իրավունքի խախտումներով էր եւ այն չի կարող օգտագործվել որպես ապացույց: Ինչպիսի՞ն է Ձեր դիրքորոշումը այս կապակցությամբ:

- Այո, Լորետա Բարսեղյանը չպատասխանեց պաշտպան Հայկ Ալումյանի բազմաթիվ հարցերին՝ մի դեպքում պատճառաբանելով, որ օգտվում է սահմանադրական իր իրավունքից, համաձայն որի պարտավոր չէ ցուցմունք տալ իր, ամուսնու կամ մերձավոր ազգականների վերաբերյալ: Առավել ևս, որ պաշտպանաի բոլոր այդ հարցերը դուրս էին Արտակ Բուդաղյանին առաջադրված մեղադրանքի սահմաններից՝ չեին վերավերվում սպանության սպառնալիքներ տալու մեղադրանքին: Համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 309 հոդվածի 1-ին մասի. «Գործի քննությունը դատարանում կատարվում է միայն ամբաստանյալի նկատմամբ և միայն այն մեղադրանքի սահմաններում, որով նրան մեղադրանք է առաջադրվել»: Լորետա Բարսեղյանը ցուցմունք է տվել և պատասխանել է բոլոր այն հարցերին, որոնք վերաբերվել են Արտակ Բուդաղյանի կողմից սպառնալիքներ տալու մեղադրանքին: Լորետա Բարսեղյանը չի պատասխանել այն հարցերին, որոնք վերաբերվում էին քրեական գործի այն մասերին, որոնցով նախաքննական մարմնի համապատասխան որոշումներով քրեական հետապնդումը դադարեցվել էր կամ չեր իրականացվել քրեական հետապնդում:

- Հարցազրույցներից  մեկում Արտակ Բուդաղյանի պաշտպան, փաստաբան Հայկ Ալումյանն նշել է, թե Սյունիքի մարզպետի առանձնատան մոտ արյունալի միջադեպի աղմկահարույց  քրեական գործի շրջանակում մի քանի հոգին անցյալ տարվա հունիսի 2-ից սկսած շարունակ ժխտում են տարբեր ակնհայտ փաստեր: Դուք Ձեզ տեսնո՞ւմ եք այդ մի քանի հոգու մեջ:

- Ես ինձ չեմ տեսնում ակնհայտ փաստեր ժխտողների շարքում: Ես ինձ տեսնում եմ ակնհայտ սուտ տեղեկատվություն, ապատեղեկատվությունը հերքող անձանց շարքին: Գրեթե 16,5 (ու կես) ամիս է ինչ մասնակցում եմ հիշյալ միջադեպի նախաքննությանը՝ սկզբից որպես Տիգրան Խաչատրյանի պաշտպան, իսկ այս տարվա ամառվանից նաև Արտակ Բուդաղյանի կողմից դեպքին նախորդող պահին և ընթացքում սպանության սպառնալիքներ տալու մեղադրանքը դատարանում պաշտպանող տուժող Լորետա Բարսեղյանի ներկայացուցիչ: Այս ընթացքում բազմաթիվ անգամներ ժխտել եմ այնպիսի փաստեր, որոնք խեղաթյուրված ձևով են մատուցվել ինչպես Բուդաղյանների այնպես էլ իմ գործընկեր Ալումյանի կողմից: Մեր օպոնենտները չեն խորշում քրեական գործի նյութերում առկա մի որևէ դրվագի կամ հանգամանքի մասին հասարակությանը մատուցել իրականությանը չհամապատասխանող տեղեկատվություն և դրան տալ փաստի կարգավիճակ: Տարածվող ստերը բազմաթիվ են, վերաբերվում են դեպքի հետ կապված տարբեր դրվագների, տարբեր հանգամանքների, ապացույցների: Օրինակ, եղել են մի քանի հրապարակումներ, թե իբր Բուդաղյան եղբայրների վրա կրակել են թիկունքից: Ես ժխտել և կժխտեմ նման պնդումները, որովհետև դա իրականությանը չի համապատասխանում, դա ապատեղեկատվություն է: Պարզապես սուտ է: Չժխտենք, եթե ստեր են տարածվում: Ակնհայտ փաստ է, որ նշածս անձինք շատ անգամ տարածում են ակնհայտ սուտ  տեղեկատվություն և անվանում եմ դա «ակնհայտ փաստ»: Կամ հաճախ ներկայացվում գործում առկա որևէ փաստ և դրան տրվում սեփական մեկնաբանություն, առանց այդ փաստին վերաբերվող ապացույցների վերլուծության: Որպես կողմի ներկայացուցիչ, որպես մարտավարություն, փաստաբանները երբեմն օգտվում ենք լռելու իրավունքից: Ագործով ես իմ այդ իրավունքից չեմ օգտվել, առավել ևս չեմ ժխտել այդ գործում առկա որևէ ակնհայտ փաստ:

Պարոն Սահակյան, վերջին դատական նիստից հետո ամբաստանյալ Արտակ Բուդաղյանը հայտարարեց. «Իմ եւ իմ եղբոր դեմ տրված ցուցմունքները չեն համապատասխանում իրականությանը»: Ձեր կարծիքը:

- Այդ հայտարարության պատասխանը մենք կտանք մեր ճառերում: Իսկ այժմ ես օգտվելով իմ իարավունքի չեմ ցանկանում պատասխանել այդ հարցին: Հույս հայտնեմ, որ իմ այս դիրքորոշումը նույնպես չի գնահատվի, թե հրաժարվեցի պատասխանել հարցին կամ հրաժարվեցի պատասխանել հարցին քանի որ դժվար հարց էր կամ …: Ի վերջո դատարանն է գնահատելու բոլոր ապացույցները, այդ թվում Լորետա Բարսեղյանի ցուցմունքը:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ


Viewing all articles
Browse latest Browse all 18713

Trending Articles