Հանրապետության որոշ շրջաններում ձյուն է տեղում
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 27-ին՝ ժամը 09:30–ի դրությամբ, Սևանից Դիլիջանի թունել, Գորիսից Կապան տանող ճանապարհահատվածներում և Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից ) տեղ- տեղ մերկասառույց է:
Աշտարակի, Թալինի, Մարալիկի, Լոռու և Թումանյանի ավտոճանապարհներին տեղում է ձյուն: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: