Quantcast
Channel: RSS
Viewing all articles
Browse latest Browse all 18713

ՀՅԴ ԱՆԴԱՄԸ` ՀՐԱՆՏ ՄԱՐԳԱՐՅԱՆ-ՎԻԳԵՆ ՀՈՎՍԵՓՅԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

$
0
0

ՀՅԴ ԱՆԴԱՄԸ` ՀՐԱՆՏ ՄԱՐԳԱՐՅԱՆ-ՎԻԳԵՆ ՀՈՎՍԵՓՅԱՆ

ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Օրեր առաջ  լրատվամիջոցներից մեկն անդրադարձել էր  ՀՅԴ բյուրոյում  լարված իրավիճակին: Մասնավորապես, ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանին փոխելու խնդիրը նորից ի հայտ է եկել.  այդ պաշտոնին հավակնում է ՀՅԴ ԱՄՆ ներկայացուցիչ Վիգեն Հովսեփյանը: Դաշնակցության ներսում տիրող այս իրավիճակը, ըստ լրատվամիջոցի, պայմանավորված է  Հայոց ցեղասպանության 100-ամյակի տարելիցին հավուր պատշաճի պատրաստվելու  խնդրով:

ՀՅԴ անդամ Արտյուշա Շահբազյանն «Իրավունքի» հետ զրույցում ասաց, որ ինքն ամեն անհեթեթություն չի պարզաբանում: «Ես չեմ  կարող այդ տեղեկատվությունը մեկնաբանել, քանի որ դա ինձ համար անհեթեթություն  է»,-ասաց  ՀՅԴ անդամը:

Պրն Շահբազյանի  խոսքով` «այն, ինչ գրված է, իր համար անհայտ է»: Նա նման բաներ ոչ տեսել է, ոչ լսել:

Հ.Գ. Ըստ  էության, Ա. Շահբազյանը չհերքեց  հրապարակված տեղեկատվությունը, որը եւս մեկ անգամ փաստում է` 100-ամյակին ընդառաջ այս խմորը դեռ շատ ջուր կվերցնի:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ


Viewing all articles
Browse latest Browse all 18713

Trending Articles