Quantcast
Channel: RSS
Viewing all articles
Browse latest Browse all 18713

ԽԱԲՎԱԾ ՍԻՐԻԱՀԱՅԸ ԴԻՄԵԼ Է ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ

$
0
0

ԽԱԲՎԱԾ ՍԻՐԻԱՀԱՅԸ ԴԻՄԵԼ Է ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ

 

«Իրավունքը» հուլիսի 26-ին հրապարակել էր մի հոդված` «Բարձրաստիճան որոշ պաշտոնյաների աջակցությամբ խլել են սիրիահայ կնոջ բնակարանը» վերնագրով: Հոդվախում ներկայացրել էինք Սիրիայից Հայաստան տեղափոխված Ֆրիդա Հարությունյանի բողոքը, որն ողղված էր դատաիրավական համակարգին: Հիշեցնենք`Ֆրիդա Հարությունյանի  հորից`Գաբրիել Հարությունյանից ստացած Վարդաշեն 8-րդ փողոց, 58-րդ հասցեում գտնվող տունը խլել է  տիկին Հարությունյանի խորթ եղբայրը`Ռոբերտ Արզումանյանը և այն կեղծիքների  ու որոշ բարձրաստիճան պաշտոնյաների միջոցով սեփականաշնորհել: Ֆ. Հարությունյանը հայտարարել էր, որ պայքարելու է մինչև վերջ, մինչև արդարության հաստատումը:

Այսօր «Իրավունքի» թղթակցին Ֆրիդա Հարությունյանը  հայտնեց, որ   նոյեմբերի 13-ին  իր բողոքը գրավոր կերպով ուղարկել է  ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին ու խնդրել իրեն ընդունել: «Ես մի քանի օր առաջ իմացա, որ իմ բողոքը գրավոր կերպով ուղարկվել է ՀՀ գլխավոր դատախազին ու վճռաբեկ դատարանի նախագահին»,- տեղեկացրեց  մեր զրուցակիցը:

Ֆրիդա Հարությունյանը հայտարարեց, որ պայքարելու  է մինչև  արդարության ու ճշմարտության վերականգնումը, այն է` իր բնակարանը ետ վերադարձնել:

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ



Viewing all articles
Browse latest Browse all 18713

Trending Articles