Quantcast
Channel: RSS
Viewing all articles
Browse latest Browse all 18713

ՆԻԿՈԼԻ ԿՌԻՎԸ ՀԱՄԱՐ ՄԵԿ ԿԱՊԸ ԿՏՐԱԾ ԸՆԴԴԻՄԱԴԻՐԻ ԿՈՉՄԱՆ ՀԱՄԱՐ Է. Հայոց Աշխարհ

$
0
0

 

ՆԻԿՈԼԻ ԿՌԻՎԸ ՀԱՄԱՐ ՄԵԿ ԿԱՊԸ ԿՏՐԱԾ

ԸՆԴԴԻՄԱԴԻՐԻ ԿՈՉՄԱՆ ՀԱՄԱՐ Է. Հայոց Աշխարհ

 

Ինչպես հայտնի է, ՀԱԿ խմբակցության ՙանկախ՚ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը տեւական դադարից հետո վերադարձել է իր հիմնական գործինª որոշել է նախագահի ՙիմպիչմենտի՚ գործընթաց սկսել Ազգային ժողովում, որի վերահսկիչ փաթեթը վստահորեն տնօրինում է Հանրապետական մեծամասնությունը£

- Ի՞նչ է թաքնված Նիկոլի սույն ՙհարվածային գործողության՚ տակª մեր հարցերին ի պատասխան, փորձում է մեկնաբանել ՀՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ, ՍԻՄ նախագահ ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԸ

- Իրականում Հայաստանում տեղի է ունենում երկու գործընթաց£ Առաջինըª ամեն կերպ խանգարել Հայաստանի մուտքը Եվրասիական տնտեսական միություն, վնասել Ռուսաստանին եւ Ռուսաստանի դաշնակիցներին, թույլ չտալ, որ նրանք միավորվեն ԵՏՄ-ի մեջ. մեծ քաղաքագիտական գիտելիքներ պետք չենª տեսնելու համար, որ այդ գործըթնացի պատվիրատուն արեւմտյան ուժերն են£ Երկրորդը նախապատրաստությունն է 2017-18թթ. ընտրություններին£ Հասկանալի է, որ 2018թ. սպառվում է նախագահի պաշտոնավարման երկրորդ ժամկետըª Սերժ Սարգսյանը, ըստ Սահմանադրության, չի կարող երրորդ անգամ առաջադրվել նախագահի թեկնածու, եւ որոշ ուժեր, օգտվելով այդ հանգամանքից, փորձում են գալ իշխանության£ Նիկոլի նախաձեռնությունը, կարծում եմ, այս համատեքստում պետք է դիտարկել£

- Այնուամենայնիվ, յուրաքանչյուր օրենսդրական նախաձեռնություն պետք է գոնե նվազագույն իրավական հիմնավորում ունենա. Փաշինյանի հեղինակած որոշման նախագծում ՙամրագրված՚ 8 կետերը որեւէ ընդհանուր եզր ունե՞ն նախագահին անվստահություն հայտնելու սահմանադրական հիմքերի հետ£

- Նիկոլն ինքն իրենով, իր նախաձեռնություններով շատ փոքր է լուրջ ուսումնասիրության առարկա դառնալու համար եւ արժանի չէ այդքան մեծ ուշադրության£ Սա սովորական ՙներընդդիմական՚ գզվռտոց է, եւ ինձ համար ուղղակի ցավալի է, որ մեր ընդդիմադիրներն այս մակարդակի վրա են. անընդհատ գզվռտվում են, ով է ավելի լավ ընդդիմադիր, ով է կապը կտրած ընդդիմադիր, լավ տղա ընդդիմադիրª մեկը մյուսին սխալ հանելով, բացահայտելով, իրար դիմակ պատռելով, իրար վրա փորձարկումներ անցկացնելով£ Սա ինքնադրսեւորման անարդյունավետ ձեւ է, բայց դա իրենց գործն է: Հասկանալի է, որ այսքան տարաբնույթ, տարբեր ծագումնաբանություն ունեցող, տարբեր կենտրոնների հետ աշխատող ուժերի միջեւ գաղափարական պայքար, քաղաքական լուրջ մրցակցություն չի կարող լինել, դրա համար էլ այս կերպ են փորձում ինքնահաստատվել ընդդիմադիր դաշտում. մեկը ասում է՝ հղիության տեստ, մյուսը ասում է՝ անկեղծության տեստ, Նիկոլն էլ  ՙիմպիչմենտն՚ է օգտագործում որպես տեստ այն կուսակցությունների նկատմամբ, որոնք իրենց հայտարարել են ընդդիմություն£

Ընդդիմադիր լինելը Նիկոլի ՙվառ՚ պատկերացմամբ երեւի այն է, որ օրուգիշեր քեզ ճղես, կուրծք ծեծես եւ գոռաս՝ ՙիմպիչմենտ նախագահին՚: Դա էլ այդպիսի ընդդիմություն է£ Ի±նչ կարող եմ ասելª նա էլ ՙիմպիչմենտ՚ գոռալով է պատրաստվում հերթական ընտրություններին£ Մենք ունենք շատ ավելի կարեւոր գործերª երկիրը կանգնած է ճակատագրական, դարակազմիկ իրադարձությունների շեմին. հունվարի 1-ից Հայաստանը մտնում է նոր համակարգի մեջ, որտեղ մեզ շատ բարդ աշխատանք է սպասումª համակար•ը փորձարկված չէ, հընթացս պետք է սովորենք, հարմարվենք նոր իրողություններինª սա է ամենակարեւոր բանը, որ այսօր պետք է մտահո•ի հայրենի քաղաքակն ուժերին, այդ թվումª ընդդիմությանը£ Աշխարհը շատ արագ է փոխվումª մենք •տնվում ենք պայթյունավտան• տարածաշրջանում, եւ եթե լինեն խոշոր կատակլիզմներ, մեր ժողովուրդը կարող է հայտնվել շատ բարդ իրավիճակում£ Թե չէª Նիկոլ, իմպիմենտ… Փոխանակ մտածենքª ինչպես անկորուստ դուրս •ալ աշխարհին եւ տարածաշրջանին սպառնացող բարդա•ույն մարտահրավերներից, խոսում ենք մանր-մունր բաներից, իրար քաշքշում, աթոռի համար իրար •լուխ ջարդում… Եթե ընդդիմությունն ավելի լուրջ, ավելի սթափ, ավելի խոհեմ լիներ, առաջարկեր այլընտրանքային լուծումներ, վստահաբարª շատ ավելի օ•ուտ կտար մեր ժողովրդին£

Ինչ վերաբերում է նախա•ծում բերված հիմնավորումներին, ճիշտն ասածª ժամանակ չեմ ունեցել խորանալու այդ հակա•իտական աշխատանքի մեջ, բայց աչքովս ընկավ, որ նախա•ահին ՙմեղսա•րված՚ ծանր հանցա•ործություններից մեկն էլ հայ-թուրքական արձանա•րություններին հավանություն տալն է£ Բայց չէ±որ Նիկոլի անմիջական ղեկավարըª Լեւոն Տեր-Պետրոսյանը, ոչ միայն դեմ չէր, այլեւ աջակցում էլ այդ •ործընթացին, նույնիսկ հայտարարեց, որ ՀԱԿ-ը դադարեցնում է հանրահավաքային •ործունեությունը, որպեսզի չխան•արի արձանա•րությունների վավերացմանը եւ չխոչընդոտի հայ-թուրքական հաշտեցման •ործընթացին£

- Երեւի ուզում եք ասելª նախկին ղեկավարը£

- Ինչո±ւ նախկին. Նիկոլը այսօր էլ ՀԱԿ խմբակցության անդամ է£ Այդ մանր խորամանկություններով, հնարքներովª հա°մ անդամ եմ, հա°մ անդամ չեմ, հա°մ կողմ եմ, հա°մ դեմ, հա°մ ձեզ հետ ենք,  հա°մ ձեզ հետ չենք, հա°մ ձերն ենք, հա°մ նրանցն ենք, մանկապարտեզի սաներին էլ չես խաբի£  Այստեղ հնարավոր է երկու տարբերակ. եթե Նիկոլը 2008-2011թթ. համաձայն էր Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ, հետո է հասկացել, որ դա ՙպետական դավաճանություն՚ է, ուրեմնª հասունացման շրջանում է. թող հասունանա, այն ժամանակ կխոսենք£ Եթե դեմ էր, բայց մնում էր Տեր-Պետրոսյանի կողքին, ավելինª 2012թ. ՀԱԿ-ի ցուցակով դարձավ պատ•ամավոր, եւ հիմա է բացահայտում իր ՙսկզբունքային դիրքորոշումը՚, սա խոսում է նրա մարդկային որակների մասին£ Երկու դեպքում էլ եզրակացությունները նրա օ•տին չեն£

- Սերժ Սար•սյանի ՙծանր հանցա•ործությունների՚ 8 կետանոց ցուցակի առաջին կետը վերաբերվում է ՙՄարտի 1՚-ին. ըստ այդմª նախա•ահը չարաշահել է իր լիազորություններըª կասեցնելով մարտիմեկյան իրադարձությունների ՙմեղավորներին՚ բացահայտելու նպատակով ստեղծված փաստահավաք խմբի •ործունեությունը£ Ի±նչ կասեք այս մասին£

- Եթե խոսելու լինենք ՙՄարտի 1՚-ի մասին, հայտնի բան էª նրանք, ովքեր սադրել են այդ մարտիմեկյան զան•վածային անկար•ությունները, ամենից բարձր են •ոռում այդ մասին, որովհետեւ շատ լավ հասկանում են, որ իրենց պատճառով է խաղաղ ցույցը վերածվել զան•վածային բախումների, որոնց հետեւանքով 10 մարդ է զոհվել, եւ փորձում են նախահարձակ լինել, որպեսզի մեղքը վերա•րեն ուրիշներին£ Հետո, չմոռանանք, որ 2008թ. Սերժ Սար•սյանը չէր նախա•ահը£ Ինչ վերաբերում է բացահայտմանը խոչընդոտելու ՙմեղադրանքին՚, Տեր-Պետրոսյանի կառավարման տարիներին եղել են բազմաթիվ սպանություններ, որոնք այդպես էլ մնացին չբացահայտված£ Եթե սպանությունների չբացահայտված լինելը ծանր հանցա•ործություն է, որի համար նախա•ահը պետք է պաշտոնանկ արվի, դարձյալ հարց է առաջանում. ինչո±ւ պարոն Նիկոլը •նաց, կան•նեց Տեր-Պետրոսյանի դրոշի ներքո. չէ±որ հենց ինքն էր ԱԺ վերջին նիստում թվարկում նրա օրոք տեղի ունեցած սպանությունները, որոնք չեն բացահայտվել£ Ինչո±ւ էր •նում մի մարդու հետեւից, որի օրոք կատարվել են այդ սպանությունները£ Ես իրավաբան չեմª քաղաքական •ործիչ եմ, եւ կարող եմ քաղաքական •նահատական տալ տեղի ունեցածին£ Իսկ դրա համար պետք է նայելª ո±վ սադրեց, եւ արդյոք իշխանությունը կիրառեց համաչա±փ ուժ, թե± դիմեց անհամաչափ ուժի£ Երկու դեպքում էլ այդ հարցերի հասցեատերը Սերժ Սար•սյանը չէ£

- Հաջորդ ՙխոշոր մեղադրանքն՚ այն է, որ նախա•ահը թաքցրել է ՙԳազպրոմից՚ ստացվող •ազի սակա•նի բարձրացման փաստը, որի հետեւանքով կուտակված 300 միլիոն դոլարի լրացուցիչ պարտքի դիմաց ՙՀայռուս•ազարդի՚ պետական բաժնեմասն ամբողջությամբ փոխանցվել   է ռուսական ընկերությանը£

- Այդ մասին այնքան է խոսվել, որ դժվար է նոր բան ավելացնել£ Հազար ան•ամ ասվել էª եթե այդպես չլիներ, •ազի •ինը կթանկանար շատ ավելի շուտ եւ շատ ավելի շատ£ Բայց այս մարդիկ թքած ունեն ժողովրդի վրաª ոչ պատասխանատվություն ունեն, ոչ մտածում են այդ ժողովրդի մասինª մտածում են բոլորովին այլ կատե•որիաներով£ Փաստն այն է, որ ռուսական կողմի հետ բանակցությունների արդյունքում մենք գազը ստանում ենք 30 տոկոսով ավելի էժան, քան եվրասիական ինտեգրացման գործընթացի չմիանալու դեպքում£ Ավելինª Ռուսաստանը մեզ համար բացառություն արեց, եւ Հայաստանը, չլինելով ՄՄ անդամ, ազատվեց ներմուծվող •ազի համար սահմանված 30 տոկոս մաքսատուրքից£ Մյուս կողմից, լավ է, որ այսպիսի անհեթեթ հիմնավորումներ են բերվում. նշանակում էª մեծ հաշվով, ասելիք չունեն£

- Ձեր կարծիքովª ինչի± վրա է հույս դնում Ն.Փաշինյանըª շրջանառության մեջ դնելով կանխավ անհաջողության դատապարտված այդ նախագիծը, որի տակ կարծես միայն Զարուհի Փոստանջյանն է պատրաստ ստորագրել£

- Հավանաբար հույսը դնում է ընդդիմադիր մյուս խմբակցությունների վրա, որովհետեւ չունի նույնիսկ իր խմբակցությանª ՀԱԿ-ի աջակցությունը£ Իսկ ընդհանրապես, կարծում եմª Նիկոլի նպատակը ոչ թե այդ նախաձեռնությունն անցկացնելն է, այլª փչացնել, վարկաբեկել մյուս ընդդիմադիր ուժերին եւ դառնալ Հայաստանի համար առաջին ընդդիմադիրը£ Այսինքնª Նիկոլը ուզում է այդ կուսակցություններին վատություն անել, ցույց տալ, որ իրենք վատն են, խաբում են ժողովրդին, եւ ինքն է միակ ազնիվ եւ մաքուր, կապը կտրած ընդդիմադիրը£ Սա է ընդամենըª ուրիշ բան ես այստեղ չեմ տեսնում, դրա համար էլ ասում եմª եկեք խոսենք ավելի լուրջ խնդիրներից£

 

ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ

 


Viewing all articles
Browse latest Browse all 18713

Trending Articles