Quantcast
Channel: RSS
Viewing all articles
Browse latest Browse all 18713

ՍՅՈՒԶԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԻ ՄԱՀՎԱՆ ՊԱՏՃԱՌԸ ԴԵՌ ՀԱՅՏՆԻ ՉԷ

$
0
0

ՍՅՈՒԶԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԻ ՄԱՀՎԱՆ  ՊԱՏՃԱՌԸ ԴԵՌ ՀԱՅՏՆԻ ՉԷ

«Իրավունքը» բազմիցս է անդրադարձել ու ուշադրության կենտրոնում    Սյուզաննա Իսրայելյանի մահվան փաստով հարուցված քրեական գործը:

Հիշեցնենք`օգոստոսի երկուսին   Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնում մահացել էր 28-ամյա  Սյուզաննա Իսրայելյանը  չորորդ երեխան ունենալիս:

Այսօր մեզ հետ զրույցում Սյուզաննա Իսրայելյանի մայրը` Հասմիկ  Հովհաննիսյանը, ասաց, որ երեխային  հիվանդանոցից դեռ դուրս չեն գրել. «Մասաժներ են անում, նոր-նոր երեխան սկսել է ծծակը բռնել: Բայց դեռ զոնդով են կերակրում»:

Սյուզաննա Իսրայելյանի մահվան պատճառը պետք է պարզ լիներ նոյեմբերին, սակայն մինչ օրս տիկին Հովհաննիսյանի խոսքով` դատաբժշկական փորձաքննության արդյունքները դեռ հայտնի չեն: Մոտ քսան օրից պարզ կլինի` Սյուզաննան արդյոք մահացել է պտղաջրային էմբոլիայից, թե ոչ:

Ինչ վերաբերում է  մահվան փաստով հարուցված քրեական  գործին,  տիկին Հովհաննիսյանի խոսքով` բացի բժշկից` «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի ծննդաբերական բաժանմունքի վարիչԱրեն Գյոզալյանից, հարցաքննվել է այդ օրվա հերթապահ բժիշկը:

 

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ


Viewing all articles
Browse latest Browse all 18713

Trending Articles