ՄԻ ՍՈՎՈՐԱԿԱՆ ՀՐԱՇՔԻ ԻՐԱԳՈՐԾՈՒՄ… (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ահա և մոտենում է Ամանորը… Տոն, որը ամենքիս է ստիպում հրաշքներ ակնկալել ու հավատով սպասել: Հայկն ու նրա մայրիկը ևս հրաշքի են սպասում, մի սովորական հրաշքի, որը մեզնից յուրաքանչյուրը կարող է իրագործել…
4-ամյա Հայկն ունի ի ծնե խնդիր`ՄՈՒԿ (մանկական ուղեղի կաթված) ախտորոշմամբ, ինչի պատճառով չի կարողանում քայլել և ինքնուրույն նստել: Բժիշկների ցուցումով երեխային վիրահատություն է նշանակվել Գերմանիայում: Երեխայի վիրահատությունը հունվարի 19-ին արդեն նշանակված է, իսկ անհրաժեշտ գումարի միայն կեսն է դեռևս հավաքվել: Հայկն ու նրա մայրը` Պայծառը, բոլոր բարի ու սրտակից մարդկանց աջակցությունն են ակնկալում այս ճակատագրական վիրահատության 30.000 եվրոյի հավաքման համար: Սպասելու ժամանակ չկա… Նպատակի վերջնակետին հասնելու համար կարևոր է յուրաքանչյուր օգնություն:
Ստորև բերված են բանկային հաշվի տվյալները, որ բացվել է Հայկի մայրիկի` Պայծառ Ներսեսյանի անունով:
ՎՏԲ-Հայաստան` AMD 16046032978400
USD 16046032978401
EUR 16046032978402
RUR 16046032978403
ARCA քարտի համար՝ 6769 3071 0003 1522
Հայկը հավատում է Ձմեռ պապիկին, Հայկը նաև հրաշքների է հավատում, իսկ հրաշքներ լինում են…
ԷԹԵՐԻ ՄԱՄՈՒԼՅԱՆ