Quantcast
Channel: RSS
Viewing all articles
Browse latest Browse all 18713

Ընդհատել արտահերթ նիստը, օրենքների հետ որեւէ առնչություն չունի. ԱԺ Նախագահը` խորհրդարանական բոյկոտի

$
0
0

Ընդհատել արտահերթ նիստը, օրենքների հետ որեւէ

առնչություն չունի. ԱԺ Նախագահը` խորհրդարանական բոյկոտի մասին


Խորհրդարանն արտահերթ կարգով շարունակում է իր աշխատանքները: Հրավիրած ԱԺ արտահերթ նիստը քսան րոպեով ընդմիջվեց ՀՅԴ խմբակցության առաջարկովԱռաջարկին միացան նաեւ ԲՀԿ-ը, ՕԵԿ-ը, «Ժառանգությունը», ովքեր մինչ այդ եւս հայտարարել էին, որ չեն ցանկանում մասնակցել արտահերթ նիստին պատճառաբանելով նախորդ շաբաթ ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանին եւ ազատամարտիկներին ծեծի ենթարկելու վերաբերյալ:

Քսան րոպե ընդմիջումից հետո ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հայտարարեց, որ ՀՀԿ-ը կողմ է, որ վերջին օրերին տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ դատապարտող հայտարարության տեքստ հրապարակվի: «Բայց ընդհատել արտահերթ նիստը, դա օրենքների հետ որեւէ առնչություն չունի»,- ասաց պրն Սահակյանը, ապա առաջարկեց ժամը 18:30-ին արտահերթ նիստ գումարել:

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանն էլ երկու օրինագծերի ընդունդումից հետո վարման կարգով ելույթ ունեցավ եւ հայտարարեց, որ բոյկոտում են նիստը: Դահլիճում ներկա ԲՀԿ պատգամավորներն ու ՕԵԿ-ը եւս միացան «Ժառանգությանը»: ՀՅԴ-ն ու ՀԱԿ-ն էլ խորհրդարանի դահլիճը լքեց մի շարք օրինագծերի ընդունումից հետո:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ


Viewing all articles
Browse latest Browse all 18713

Trending Articles