Quantcast
Channel: RSS
Viewing all articles
Browse latest Browse all 18713

ՕԵԿ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ Է` ԻՆՉՈՒ ՆԱԽԿԻՆՈՒՄ ԲՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՆԻՍՏԵՐ ՉԷԻՆ ԲՈՅԿՈՏՈՒՄ

$
0
0

ՕԵԿ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ Է` ԻՆՉՈՒ

ՆԱԽԿԻՆՈՒՄ ԲՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՆԻՍՏԵՐ ՉԷԻՆ

ԲՈՅԿՈՏՈՒՄ

 

ՕԵԿ  խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանից այսօր «Իրավունքը» հետաքրքրվեց, եթե ՕԵԿ-ը նախկին իշխանության օրոք  կատարված բռնությունների մասին հստակ, ավելի սուր գնահատական չի տալիս, միգուցե կաշկանդվում է այն հանգամանքից, որ  Ռ. Քոչարյանի օրոք  կոալիցիայի մաս էր: «Ոչ: Մենք միշտ եղել ենք անկեղծ ու տվել մեր գնահատականները բոլոր խնդիրների  մասին, թե կոալիցիոն ժամանակահատվածում, թե ընդդիմություն դառնալուց հետո»,- պատասխանեց  խմբակցության քարտուղարը:

- Բայց խորհրդարանի նիստերը բոյկոտելու դեպք չի եղել:

- Երեւի նման մոտեցումներ չեն եղել բոլոր կուսակցություններում: Բայց բոյկոտի առաջարկներ եղել են, եղել են սուր քննադատություններ:

- Վերջերս խորհրդարանում Լեւոն Զուրաբյան-Ֆարմանյան ձեռնամարտը տեղի ունեցավ:  Այս տարվա ընթացքում  ՀՀԿ պատգամավոր Շուշան Պետրոսյանը, տաքսիով երթեւեկելիս, անհայտ այլ մեքենայի կողմից ենթարկվում է ավտովթարի եւ ոտքի կոտրվածք ստանալով` երկար ժամանակ բացակայում էր նիստերից: Դրա համար ինչո՞ւ նիստ չէիք բոյկոտում:

- Այդ դեպքերն ու վերջին շրջանում տեղի ունեցած դեպքերը միմյանց հետ համեմատելը սխալ է: Սա բոլորովին այլ իրավիճակ է:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ


Viewing all articles
Browse latest Browse all 18713

Trending Articles