Quantcast
Channel: RSS
Viewing all articles
Browse latest Browse all 18713

ՎԼԱԴԻՄԻՐ ԳԱՍԱՊԱՐՅԱՆ. ՙՄԵՐ ԳԵՐԽՆԴԻՐՆ Է ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼ ՈՍՏԻԿԱՆԻՆ՚

$
0
0

ՎԼԱԴԻՄԻՐ ԳԱՍԱՊԱՐՅԱՆ. ՙՄԵՐ ԳԵՐԽՆԴԻՐՆ Է ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼ

ՈՍՏԻԿԱՆԻՆ՚

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Շուրջ հինգ տարի է ինչ ՙԻրավունք՚ թերթը, տարվա վերջում ամփոփելով տարին յուրաքանչյուր ոլորտից ընտրում է լավագույն եւ վատագույն գործչին, այնուհետ հանձնում պատվոգրեր: 2012 թվականին Ոստիկանության ուսադիրների պատիվը բարձր պահելու, ոստիկանություն-հասարակություն փոխհամագործակցության ամրապնդման, առանձնապես ծանր հանցագործությունների նախականխման, կանխման եւ բացահայտմանն ուղղված աշխատանքների արդյունավետ իրականացման համար դատաիրավական համակարգում ՙԻրավունք՚ թերթի կողմից լավագույն գործիչ է ճանաչվել ՀՀ Ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ ՎԼԱԴԻՄԻՐ ԳԱՍՊԱՐՅԱՆԸ: Գեներալ-լեյտենանտին ՙԻրավուն՚-ի կողմից պատվոգիր շնորհեցին ՍԻՄ փոխնախագահ Արտակ Գրիգորյանը եւ ZP-R հրատարակչության տնօրեն Վարդան Աստվածատրյանը: Պատվոգրի հանձնումից հետո Ոստիկանության պետ գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը մասնավորապես նշեց.

- Երբ ոչ շահագրգիռ աչք նկատում է քո կատարած աշխատանքը, հավատացեք` դա ամենամեծ գնահատականն է: Ես երախտապարտ եւ շհնորհակալ եմ ՙԻրավունք՚ թերթին ամբողջ համակարգի կողմից, քանի որ դա միայն իմ արած գործի արդյունքը չէ, ես ուղղակի որոշեցի իմպուլս տալ, ի կատար ածել երազանքս, ստեղծել բարի եւ ազնիվ ոստիկանի կերպար: Եվ եթե այս գաղափարներ կրող մեր թիմը` տաս-տասներկու հոգին մենք կարողանանք դառձնել մի հիսուն հոգի համոզված եղեք, որ առաջիկայում կդառնանք աշխարհի ամենալավ ոստիկանությունը` բառիս բուն իմաստով: Նախկին ոստիկանությունը պահանջում էր չբացատրելով, իսկ մենք` ներկայիս Ոստիկանությունը պահանջում ենք բացատրելով: Մենք ավելի շատ ժամանակ ենք օգտագործում բացատրական, թեմատիկ աշխատանքների վրա, որ քաղաքացին հասկանա, թե մենք ի±նչ ենք ուզում, ովքե±ր ենք, որտեղի±ց ենք եկել եւ ո±ւր ենք փորձում գնալ: Մեր գերխնդիրը եղել է եւ շարունակում է մնալ հետեւյալը. Ոստիկանությունը վերադառձնել ոստիկանին: Ոստիկանությունում ոստիկանի տեսակ պետք է աշխատի, այսհամակարգը սպեցեֆիկ համակարգ է: Ես ասել եւ վստահ եմ իմ ասած խոսքին, որ մեր բոլոր թերություններեվ հանդերձ ոստիկանը պետք լինի ազնիվ, մարդասեր, բարոյական անձնավորություն, որը պատրաստ է գիտակցաբար իրեն զոհաբերել հանուն հայրենիքի, հանուն հասարակության: Կարծում եմ` դա մարդկության ամենալավ տեսակն է: Ոստիկա լինել, չպետք լինի մոդա, այստեղ պետք է լինի ոստիկանի տեսակ, որը մենք այժմ փորձում ենք վերադառձնել: Բազում, բազմաբնույթ տեսակն էր ունենք համակարգում, բայց վերադաստիարակչական աշխատանքներն էլ իրենց տեղը չեն զիջում: Մի խումբ կա, որ պետք է գնա, ինքը այսօրվա ոստիկանի տեսակը չէ, իրեն չի կարելի հանդուրժել ոչ մի պարագայում:Քանի որ նա կորցրել է իր խոսքի արժեքը, դավաճանել է իր տված երդմանը: Այսօրվա ոստիկանությունը շատ երիտասարդ է, որը ես համարում եմ այսօրվա մեր թերությունը, բայց համոզված եմ, որ դա կլինի մեր առավելությունը երկու-երեք տարի հետո:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հետ մեր հաարցազրույցը ամբողջությամ կարդացեք ՙԻրավունք՚-ի առաջիկա համարում:


Viewing all articles
Browse latest Browse all 18713

Trending Articles