Quantcast
Viewing all articles
Browse latest Browse all 18713

ԳՅՈՒՂԱՑԻՆԵՐԸ 35-40 ՄԼՆ ԴՈԼԱՐԻ ՎՆԱՍ ԵՆ ԿՐԵԼ

ԳՅՈՒՂԱՑԻՆԵՐԸ 35-40 ՄԼՆ ԴՈԼԱՐԻ ՎՆԱՍ ԵՆ ԿՐԵԼ

Այսօր մամուլի ասուլիսում Ագրարագյուղացիական միության նախագահ Հրաչ Բերբերյանը խոսեց կարկտահարության հետևանքով գյուղացու կրած վնասների մասին:

«Մեր հաշվարկներով գյուղացիները 35-40 միլիոն դոլարի վնաս  են կրել: Այսօր գյուղացին անելանելի դրության մեջ է: Գյուղացու այս ծանր վիճակը անկախության տարիներից այս կողմ դեռ չի գրանցվել:Լուրջ վնաս է հասցվել ցանքատարածություններին, խաղողի այգիներին:  Բացի սերմերով, պարարտանյութերով օգնելուց,այսօր առաջնահերթ գյուղացուն  ֆինանսական օգնություն է պետք, օրինակ` կառավարությունը գյուղացիների վարկը մեկ տարով կարող է սառեցնել:Որպեսզի գյուղացին կարողանա գոյատեւել : Անկախ կրած վնասի չափից յուրաքանչյուր ընտանիք գումարային աջակցություն պետք է ստանա>:

«Իրավունքի» այն հարցին, թե այնուամենայնին հակակարկտային կայանները ինչո՞ւ չգործեցին կամ այսպես ասած օգուտ չտվեցին, պարոն Բերբերյանը պատասխանեց. «8-9 տարի առաջ ստեղծվել էր գյուղատնտեսության հիմնադրամ, որտեղ ես խորհրդի անդամ էի:Եվ երբ որոշվեց, որ պետք է Արգենտինայից ձեռք բերվեն հակակարկտային համակարգերը, խորհրդի անդամներից ես միակն էի, որ դեմ եմ քվեարկել: Որովհետեւ այդ սարքերը Հայաստանում չեն փորձարկվել, դրանք տեղադրել են այն գյուղերում, ովքեր ֆինանսապես վճարելու ունակ են եղել, կամ խնամի ծանոթ կապն է եղել: Մենք պետք է կոնկրետ տեղերում հակակարկտային կայանները տեղադրեինք, այլ ոչ թե ցակուցրիվ աներինք: Եվրոպան վաղուց արդեն հրաժարվել է այդ կայաններից եւ անցել է ցանցային համակարգի: Այդ ցանցերը ամեն տեսակի հարվածների դիմանում են, նույնիսկ բռունցքի հարվածի: Դրանք ունեն 15 տարվա երաշխիք  եւ 100 տոկոսով կպաշտպանեն գյուղացու բերքը»:

ԱՍՏՂԻԿ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ


Viewing all articles
Browse latest Browse all 18713

Trending Articles