ԼԻՆԵԼ ԱՍՏՎԱԾԱՎԱ՞Խ, ԹԵ՞ ՍՆԱՀԱՎԱՏ
Սնահավատություն. «Աղը թափվեց կռիվ է լինելու»,«ուրիշի ձեռքից օճառ մի վերցրու»,«երեկոյան աղբ մի թափիր»: Ահա սնավատների ամենաճանաչված խոսքերից մի քանիսը:Սնահավատ հիմնականում կանայք են լինում՝ հավատում են տարբեր տեսակի հորինվածքների ասելով. «Մեծերը մի բան գիտեին, որ ասում էին»: Ի՞նչ է նշանակում հայելին կոտրվեց մարդ է մահանալու,ավետարանում գրված է «Քո գլխից մի մազ անգամ չի պակասի եթե դա Աստծո կամոք չէ »:
Ինչո՞ւ են դիմում բախտագուշակներին, սուրճի բաժակ նայում, ինչ որ բաներ հորինում ու հավատում իրենց իսկ հորինածին: Մի պարզ պատճառով , որպեսզի կարողանան ըստ իրենց նախասիրության փոխեն ապագան: Սնահավատությունը գալիս է նախնադարից, երբ սկսել է զարգանալ միֆական, դիցական մտածողություն աշխարհի ճանաչման բավարար միջոցների բացակայության պայմաններում մարդը սկսել է իր աշխարհընկալումը լցնել երեւակայական մտածողությամբ: Այսինքն` սնահավատությունը դատարկ հավատ է, վախի դրսեւորման յուրահատուկ ձեւ: Իսկ թվերից վախենալու այդ սովորույթը ընդհանրապես հայկական մշակույթում չի ձեւավորվել, այն եկել է հիմնականում արեւելյան մշակույթից. օրինակ Ճապոնիայում 13-րդ հարկ, 13-րդ սենյակ չկա: Մարդիկ սարսափում են 13-ից` անվանելով այն «սատանայի դյուժին», հատկապես վախենում են ուրբաթ 13-ից: Ամերիկյան երկնաքերներում նույնպես 13-րդ հարկ չկա, վերելակներում պարզապես չկա 13-րդ հարկի կոճակ:
Շատ սնահավատություններ իրենց բացատրությունը ունեն:
Հաճախ դրանք վախի արդյունք են: Մարդկանց սխալ տեղեկացվածությունը հիմք է տալիս կյանքի ընկալման թյուրըմբռնումների, իսկ սրա արդյունքում ծնունդ է առնում անդառնալի սխալ գործելու միտքը, որը վերածվում է վախի, ապա ահագնանալով` դառնում է սնահավատություն:
Պարզից էլ պարզ է,որ եկեղեցին դեմ է նման բաներին:
ԲԱՐՍԵՂ ԱՎԱԳ ՔԱՀԱՆԱ ՂԱԶԱՐՅԱՆԸ ասում է, որ դա ամենամեծ մեղքերից մեկն է, և եթե մենք այսօր կանք, ապրում ենք, ուրեմն ապրում ենք Աստծո կամոք, իսկ վաղվա օրը Աստծո տնօրինության տակ է, և ոչ ոք իրավունք չունի ներթափանցել, իսկ ներթափանցում են ոչ թե բարի այլ չար ուժերը:Ասում է նաև, որ ոչ մի սև կատու չի կաըող ազդեցություն ունենալ մարդու վրա, եթե նա արթնացել է, աղոթք է արել և նոր տանից դուրս եկել: Այնպես որ, մենք ենք ընտրում, լինել աստվածավա՞խ , թե՞ սնահավատ:
ՆԱՐԻՆԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ