Quantcast
Channel: RSS
Viewing all articles
Browse latest Browse all 18713

ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՐՁՈՒՄ Է ՄՈԽՐԱՑՆԵԼ ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ԴԱՇՏԸ

$
0
0

ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՐՁՈՒՄ Է ՄՈԽՐԱՑՆԵԼ ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ԴԱՇՏԸ

Այսօր «Իրավունք»-ը նշելով, որ «Ժառանգության» անդամ Անահիտ Բախշյանը հայտարարել է, թե իրենք «ռմբակոծելու» են ավագանու բոլոր որոշումները անխտիր, փորձեց ՍԴՀԿ համակարգող Գուրգեն Եղիազարյանից պարզել՝ արդյոք ճի՞շտ է այն դիրքորոշումը, որ ընդդիմությունը պետք է դեմ լինի ամեն ինչին՝ անկախ նրանից դրանք դրական թե բացասական երևույթներ են, Գ. Եղիազարյանը պատասխանեց.

«Այդ ռմբակոծումը կոչվում է գորգային ռմբակոծում, գորգայինը գիտե՞ք որն է՝ ամեն մեկ միլիմետրի վրա մեկ ռումբ են գցում և հսկայական տարածք մոխիրի են վերածում: Ես պատկերացնում եմ, ասենք թե ամերիկայից ինչ ցուցումներ է տվել առաջնորդը՝ լինելով  Սերժ Սարգսյանի հավատարիմ զինակիցը և քանի որ խնդիր կա ընդդիմադիր դաշտը սատկացնել մինչև 18 թիվը, այ դրա համար իրենք այդ չորս, հինգ հոգով կռմբակոծեն բոլոր որոշումները անխտիր՝ այդ ավագանու: Բայց իրենք էլ գիտեն, շեֆն էլ գիտի, որ արդյունքի չեն հասնելու: Ասում են՝ շեֆ մեկա մենք  արդյունքի չենք հասնելու, թողեք միքիչ խոսենք»:

Պարոն Եղիազարյանը շարունակում է մնալ այն համոզմանը, որ Րաֆֆի Հովհաննիսյանը իշխանությունների մարդն է և  իր քայլերով փորձում է  չեզոքացնել ընդդիմադիրներին:

ՄԱՐԻՆԵ ԲԱՐՍԵՂՅԱՆ


Viewing all articles
Browse latest Browse all 18713

Trending Articles