Quantcast
Channel: RSS
Viewing all articles
Browse latest Browse all 18713

ՀԱԿԿ-Ի ՎՐԱ ԳՅՈՒՂԱՊԵՏ ԷԼ ՉԻ ԳԱԼԻՍ

$
0
0

ՀԱԿԿ-Ի ՎՐԱ ԳՅՈՒՂԱՊԵՏ ԷԼ ՉԻ ԳԱԼԻՍ

Շիրակի մարզի ընդամենը 38 ընտրող ունեցող Կարմրաքար գյուղի միակ ՀԱԿիստ գյուղապետ Գագիկ Վահրադյանը հրաժարական է տվել եւ Կառավարության որոշմամբ արդեն դադարեցվել է գյուղական համայնքի ղեկավարի վերջինիս լիազորությունները: Թե ինչի՞ հետեւանք է, որ լեւոնզուրաբյանական թեւի ՀԱԿ-ը` ՀԱԿԿ-ն, թույլ տվեց իր "վերջին մոհիկանի" հրաժարականը, "Իրավունքը" փորձեց պարզել ՀԱԿ դաշինքի անդամ, "Ժողովրդավարական հայրենիք" կուսակցության նախագահ, շիրակցի ՊԵՏՐՈՍ ՄԱԿԵՅԱՆԻՑ.

- Ճիշտն ասած, սա այն հարցն է, որի մասին այսօր խոսելն անիմաստ է: Հայաստանն ամբողջովին ձեռքից գնում է, իսկ հիմա խոսում ենք 15 տուն ունեցող գյուղի մասին: Գագիկ Վահրադյանին լավ գիտեմ, նորմալ տղա է, բայց թե ինչո՞ւ է հրաժարական տվել, չեմ կարող ասել: Զուրաբյան Լյովիկն ի՞նչ է ասում, ինչո՞ւ է հրաժարական տվել:

- Դե, իրենք այդ մասին լռում են:

- Գիտեմ, որ Գագիկը նախկինում ՀՀՇ անդամ էր, հիմա էլ դարձել է ՀԱԿԿ անդամ: Իրեն գիտեմ, բայց Զուրաբյան Լյովիկին էլ գիտեմ ու մարդկային առումով որեւէ բան ասել չեմ ուզում: 15 ընտանիք ունեցող այդ խեղճ, կորած գյուղի համար ի՞նչ ասեմ:

- Ըստ Ձեզ, սա կուսակցակա՞ն խնդիր է:

- Դժվար թե, այդ գյուղում պետք է մարդ գտնեն, որ գյուղապետ նշանակեն: Գագիկի պես մարդ, բնականաբար, չեն գտնի, մի 7-8 տարի առաջ էլ  հրաժարական տվեց, բայց հետո նորից խնդրեցին, միջնորդեցին ու նորից գնաց գյուղապետ:

Այս ամենը հիշեցնում է մի անեկդոտ, երբ ընթացքի ժամանակ երթուղայինից մարդ է դուրս ընկնում, վարորդին զգուշացնում են, սա էլ թե. "Թքած էդ 100 դրամի վրա":

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ


Viewing all articles
Browse latest Browse all 18713

Trending Articles