ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇԱՐԸ ԵՎ ՈՐԱԿԸ ԱՊՐԻԼԻ 9-ԻՆ ԱՅՆ ՉԷՐ
Image may be NSFW.
Clik here to view.«Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը այսօր պատասխանելով դիտարկմանը, որ ամիսներ առաջ իր Մոսկվա կատարած այցից հետո կարծես թե միանգամից ընդհատակ անցավ և հայտնի չէր, թե ուր է և ինչով է զբաղված, ասաց.
«Արժանի եմ այդ հարցադրմանը, արժանի եմ: Նախ ոչ մի բան Մոսկվայով պայմանավորված չի, ոչ էլ Վաշինգտոնով կամ Բրյուսելով: Ես եղել եմ թե՛ Մոսկվայում, թե՛ Վաշինգտոնում, թե՛ Լոս Անջելոսում, թե՛ Պոլսում՝ ամեն տեղ կատարելով իմ քայլերը որպես ՀՀ քաղաքացի, բարձրաձայնելով մեր խնդիրները թե՛ ժողովրդավարական, թե՛ ազգային մարտահրավերների մասին և ոչ մի մայրաքաղաք չի կարող պայմանավորել հայաստանյան իմ գործողությունները կամ ընդհանրապես Հայաստանի Հանրապետության մարտահրավերների պատասխանները : Ես գնում եմ տարբեր տեղեր տարբեր առաքելություններով: Այնպես զուգադիպեց, որ ինձ Մոսկվա հրավիրողները ասացին, որ դա մնա խորհրդապահական:
Ես խոսել եմ ապրիլի 9-ի մասին, բայց այս պայքարը տևական պայքար է, ապրիլի 9-ով չի պայմանավորվում: Ապրիլի 9-ին իմ կարծիքով եղավ աննախադեպ երդմնակալություն ժողովրդի կողմից և եղան ակնկալիքներ, որոնք չիրականացան: Շատերը ունեին ակնկալիքներ և տարբեր ակնկալիքներ՝ մեկը ուներ ընդհարման ակնկալիք, մյուսը ուներ վարչապետ դառնալու ակնկալիք, երրորդը ուներ իր հատուկ վերաբերմունքը, բայց ակնհայտ է, որ քաղաքացիական պաշարը, քաղաքացիական ռեսուրսը ապրիլի 9-ին երկարատև պայքարի այդ հանգրվանում այնպիսին չէր ո՛չ քանակով, ո՛չ որակով , որ որևէ մեկի ախորժակը բավարարվեր: Եվ ես քանի անգամ խնդրել եմ, որ մեր համաքաղաքացիները հասկանան, որ սա երկարատև պայքար է: Մի օրով չի ավարտվի: Իմ մեղքը կարող է նրանում լինի, որ ես այնպիսի վստահության կամ ինքնավստահության մասնակից դարձա, որ ժողովուրդը կարծեց, որ այդ օրը ինչ-որ բան ՝ աստեղային, առեղծվածային պիտի լինի»:
Մարինե Բարսեղյան