21-րդ դարի մեծապատիվ մուրացկաններ՝ դիտեք բոլոր ծախու լրատվամիջոցներում
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած հայկական պատվիրակության հունվարի 8-10-ը Բրյուսել կատարած այցի հաջողությունը մինչ այժմ հանգիստ չի տալիս որոշ լրատվամիջոցներին եւ նրանց թիկունքում գործող պատվիրատուներին: Սակայն, բրյուսելյան այցի շրջանակներում հասած համաձայնությունները վերլուծելու փոխարեն, մեր որոշ խղճուկ եւ , հավանաբար, շատ սոված լրագրողները՝ դիտելով այցի տեսաշարը եւ տեսնելով մեր պատվիրակությանը ցուցաբերած հարգանքը եւ հյուրասիրությունը, սկսել են մտածել ստամոքսով: Դժվար է ասել, թե սովորաբար նրանք ինչով են մտածում, քանի որ վերլուծելու ունակությունից պարզապես զուրկ են, այլ դեպքում այդքան չէին ֆիքսվի հյուրասիրության մենյուի վրա, այլ կդիտեին տեսաշարը մինչեւ վերջ՝ վերլուծության ենթարկելով երկու խորհրդարանների ղեկավարների ելույթները: Բայց դե երեւի օտար լեզուների էլ չեն տիրապետում, դրա համար էլ, հասկանալով (ավելի ճիշտ չհասկանալով) միայն Հ. Աբրահամյանի հայերեն հնչած կատակը նախաճաշի ճոխ լինելու մասին, իսկ այնուհետեւ, սեփական ստամոքսի գռմռոցից խլացած, ականջի կողքով են անցկացրել Հ. Աբրահամյանի խոսքերը, որ նա նույնիսկ չի ցանկացել նախաճաշել: Իսկ այն որ հումորը նույնպես դիվանագիտական հնարք է, չենք էլ փորձի բացատրել: Բոլոր դեպքերում, երեւի նպատակահարմար կլիներ, որպիսի ԱԺ նախագահը հումորի կուրսեր բացեր, որոշ հատուկ «տաղանդավոր« լրագրող կոչեցյալներին իր կատակները բացատրելու համար: Պետք է նշել, որ բրյուսելյան այցից հետո “լրատվական” դաշտի մեծ մասը քննարկման առարկա է դարձրել այցի էության հետ առնչություն չունեցող եւ հաճախ հիվանդագին երեւակայության արդյունքով երես հանած ինչ-որ նյուանսներ:
Ակամա մտաբերվում է Հակոբ Պարոնյանի “Մեծապատիվ մուրացկաններ”-ի այն հատվածը , երբ մեծահարուստ, բայց ապուշ Աբիսողոմ աղան չիմանալով, թե մուսան ինչ է եւ շտապեցնելով բանաստեղծի մոտ “նրա” գալը, ասում է. “ Ուսկի՞ց պիտի գա․․․ ըսե, որ ճամփա մը մտմտանք ու բերել տանք․․․ Եթե մեկ երկու ոսկի տանք, այս շաբաթ կուգա՞։
— Այ՛ո, երկու ոսկի տալուդ պես գործը կը դյուրանա, և մուսաս այս շաբաթ վազելով կուգա,՛՛— պատասխանում է անմուսա բանաստեղծը ոսկի բառը լսելուն պես։
Ժամանակները փոխվում են, բայց ոչ մարդկանց էությունը: Այնպես, որ Հ. Պարոնյանի գլուխգործոցը մինչ այժմ չափից ավելի ակտուալ է: Իհարկե, դժվար ուրիշ բան կարելի էր ակնկալել արեւմտյան հովանավորությամբ գոյատեւող ՛՛լրատվամիջոցներից՛՛ , հայոց բանակից դասալիքներից եւ ամերիկաներում ապաստան գտած անձանցից, որոնք իրենք իրենց ծաղրանկարիչն են:
Զ. Սարգսյան