ՀԱԿ-ի ձայների մի մասը գնալու է Րաֆֆի
Փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրություններում գործող նախագահ Սերժ Սարգսյանի հաղթանակին այսօրվա դրությամբ հավատում է ընտրողների 75 տոկոսը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպանն ասաց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանըª ներկայացնելով հունվարի 18-19-ին անցկացված հարցումների արդյունքը:
Սոցիոլոգը նշեց, որ ըստ հարցումների? պահպանվում է ընտրությունների երկրորդ փուլի հավանականությունը, ՙԵթե Րաֆֆի Հովհաննիսյանը ձայների մի մասը կարողանա վերցնել իր վրա, իսկ Բագատյանն ու Հայրիկյանը մի փոքր պատառ պոկեն՚:
Հարցումներն անցկացվել են են ՀՀԿ նախընտրական շտաբի պատվերով:
Ահարոն Ադիբեկյանը նշեց, որ ընտրությունների նկատմամբ հետաքրքրության մակարդակն աճել է 11 տոկոսով: Եթե նախկինում ընտրություններով հետաքրքված էր բնակչության 60 տոկսը, հիմա արդեն այդ ցուցանիշը կազմում է 71 տոկոս: Դեռևս 29 տոկոսը շարունակում է մնալ անտարբեր: Սա, ըստ սոցիոլոգի, մեր հանրապետության համար նորմալ վիճակ է: Այդ 29 տոկոսի մեջ մտնում են ծերերը, երիտասարդների մեծ մասը, հաշմանդամները և բարեկեցիկ ապրողների այն դասը, որոնց համար միևնույն է, թե ով կլինի նախագահ:
Ահարոն Ադիբեկյանը նշեց, որ թեկնածուներից Սերժ Սարգսյանին ճանաչում է ընտրողների 89 տոկոսը, Րաֆֆի Հովհաննիսյանին 63 տոկոսը, Պարույր Հայրիկյանին 50 Հրանտ Բագրատյանին 37 տոկոսը: Մյուս թեկնածուները ճանաչվածության շատ ցածր մակարդակ ունեն 4-10 տոկոս: Այս պայմաններում, ըստ սոցիոլոգի, անհայտ է, թե ինչի հիման վրա են այդ թեկնածուները հաղթանակի հետ հույսեր կապում:
Հարցվածների 55 տոկոսն ասել է, որ հաստատ կգնա ընտրություններին, 6.5 տոկոսը հնարավոր է գնա: Դեռ չեն ասել կամ որոշում չունեն 3.2 տոկոսը, չեն մասնակցելու 29 տոկոսը: ՙԴա շատ լավ թիվ է, այսինքն պոտենցիալ ակտիվությունը միջին նորմային համապատասխանում է՚,- նշեց նա:
Հարցումները նաև պարզել են, որ քաղաքականությամբ հետաքրքրվողների 8 տոկոսը չի գնալու ընտրության: Ըստ սոցիոլոգի դա այն հիասթափված զանգված է, որն ընտրություններից ոչինչ չի սպասում:
Ընտրության գնացողների 41 տոկոսն ունի որոշում, թե ում է տալու ձայնը, 23 տոկոսը դեռ որոշում չի կայացրել: Ամբողջ քարոզարշավի ժամանակ, ըստ Ադիբեկյանի, թեկնածուները խնդիր են ունենալու այդ չկողմնորոշվածներին իրենց կողմը ներգրավելու համար: ՙՀաստատ եկողների ձայների 24 տոկոսը ձայն են տալու Սերժ Սարգսյանին, 5.8 տոկոսը Րաֆֆի Հովհաննիսյանին, Բագրատյանինª 1.1 տոկոսը, Հայրիկյանինª 0.9 տոկոսը՚:
Եթե ընտրություններն այս կիրակի լինեն, այն ընտրողների շնորհիվ, ովքեր գիտեն, թե ում են ձայն տալու, Սերժ Սարգսյանը մինիմում ունի 24.5%, մաքսիմում 30.8 տոկոս ձայն: Րաֆֆի Հովհաննիսյանն ունի 5.8-8.6 տոկոս, Հրանտ Բագրատյանը` 1.1-1.5, Պարույր Հայրիկյանը` 1.0-1.5 տոկոս:
ՙԻնտրիգը մնում է: Եթե Րաֆֆի Հովհաննիսյանը իր 8.6 տոկոսին գումարի 23 տոկոս կասկածողների ձայնը, նա միանշանակ հաղթող է: Բայց դրա հավանականությունը կասկածելի է, որովհետև տատանվողների մեջ կա մի հատված, որը ձայնը տալու է հաղթողին՚,- ասում է սոցիոլոգը:
Ըստ նրա Րաֆֆի Հովհաննիսյանը դիտվում է որպես ընդդիմության միասնական թեկնածու: Հետաքրքիր է, որ ՀԱԿ-ի ձայների մի մասը գնալու է ոչ թե Հրանտ Բագրատյանին, այլ Րաֆֆի Հովհաննիսյանին: ԲՀԿ-ի ընտրազանգվածի ձայների մի մասը կգնան Սերժ Սարգսյանին, մյուս մասըª Րաֆֆի Հովհաննիսյանին, քիչ տոկոսª նաև Հրանտ Բագրատյանին:
Ըստ սոցիոլոգի Հրանտ Բագրատյանը հույս է դնում իր ընտրողների տնտեսագիտական գիտելիքների և վերլուծական կարողություների վրա: Բայց դա մասնագետների շատ փոքր խումբ է: Հայրիկյանը մնում է ազգասիրության դիրքում, սոցիալական մասով նրա ելույթը շատ համոզիչ չի թվում:
ՙԷպոսագետն ասեց, որ նրան աջակից է երկնային հայրը, հացադուլավորների մասին կասեմ, որ հացադուլն անիմաստ է, Արման Մելիքյանն էլ չի երևում՚,- ասաց սոցիոլոգը:
Նրա խոսքով Սերժ Սարգսյանն ամեն մի բնակավայրում խոսում է մի թեմայի շուրջ, սա ավելի արդյունավետ քարոզարշավ է: Այս մեթոդով են նաև քարոզչություն արել ԱՄՆ նախագահի թեկնածուները:
ԱՍՏՂԻԿ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ