Quantcast
Channel: RSS
Viewing all articles
Browse latest Browse all 18713

ՈՒԶՈՒՄ ԵՆՔ ԱՇԽԱՏԵՆՔ, ՈՉ ԹԵ ԱՐՏԱԳԱՂԹԵՆՔ

$
0
0

ՈՒԶՈՒՄ ԵՆՔ ԱՇԽԱՏԵՆՔ, ՈՉ ԹԵ ԱՐՏԱԳԱՂԹԵՆՔ

Հայաստանի  ռիելթորների հասարակական ասոցիոցիան այսօր  ժողով էր հրավիրել, որի ժամանակ  քննարկվեցին ՙԱրտոնգրային վճարների մասինե օրենքում կատարված փոփոխությունները:  Հիշեցնենք, որ նախորդ տարեվերջին այս օրենքում կատարված փոփոխություններով անշարժ գույքի առք ու վաճառքով զբաղվող միջնորդային կազմակերպությունները մեկ աշխատողի համար, բացի ամսական 15-20 հազար դրամ վճարվող եկամտային հարկից, պետք է ամսական նաև 60 հազար դրամ վճարեն: Այսինքն մեկ աշխատողի համար ամսական կտրվածքով ընկերությունները պետք է վճարեն 75-80 հազար դրամ: Օրենքն ընդունվել է առանց ոլորտի ընկերությունների հետ քննարկումներ անցկացնելու: Ասցիացիայի անդամները նշում են, որ չեն ուզում խուսափել հարկերից, ուզում են օրենսդրական դաշտում գործել: Այնինչ, վերոնշյալ օրենքն իրենց ստիպում է ստվերում գործել, թաքցնել աշխատողներին:

ՙՈւզում ենք աշխատենք, ոչ թե քայքայվենք, ստվերի դաշտ մտնենք ու արտագաղթենք: Հիմա նախընտրական շրջան է, շատերը կուզեն ձեռք տաքացնել մեր վառած կրակի վրա, բայց մենք չենք քաղաքականացնում հարցը, պետք է պայքարենք, որ օրենքը փոխվիե,- ասում են նրանք:

Ոլորտի մասնագետները նշում են, որ պայքարելու են, որպեսզի ընդհանրապես օրենքը փոխվի, որպեսզի իրենք հարկվեն շրջանառության հարկով: Նրանք նշում են, որ պայքարը չեն դադարեցնի այնքան ժամանակ, քանի դեռ օրենքում փոփոխություններ չեն իրականացվել:

ՙ Ոլորտի ընկերությունների ներկայացուցիչները պետությանը հիշեցնում են Հայաստանում շինարարության տեմպերի անկմանը զուգահեռ անշարժ գույքի շուկայում ցուցանիշները նվազել են, եկամուտ չկա, ճգնաժամից ոլորտը դեռ չի վերականգնվել: Այս պայմաններում նրանք անտրամաբանական են համարում պետության կողմից այս հարկերի սահմանումը:

ՙԲարսե ընկերության տնօրեն Արմինե Չատինյանը ոլորտի մասնագետներին կոչ արեց համախմբվել, որպեսզի կարողանան արդյունքի հասնել:

Այսօր ժողովին մասնակցում էր ոլորտի շուրջ 100 մասնագետ: Նրանք նշում են, որ պատրաստ են ամիսներ շարունակ պայքարել, բանակցությունների մեջ մտնել իրավասու պետական կառույցների հետ, որպեսզի օրենքը փոփոխությունների ենթարկվի:Նրանց առջին քայլը կլինի նամակով դիմել ՀՀնախագահ Սերժ Սարգսյանին, որպեսզի վերջինս ինչ որ կերպ աջակցի իրենց:

ԱՍՏՂԻԿ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ


Viewing all articles
Browse latest Browse all 18713

Trending Articles