ՆԱՌԱ ԹՈՒՄԱՍՅԱՆ. «ԱՌԱՆՑ ԶՈՒՌՆԱ-ԴՀՈԼԻ»
Հեռուստահաղորդավարուհի, դերասանուհի ՆԱՌԱ ԹՈՒՄԱՍՅԱՆԸ երբեւէ չի երազել «զուռնա-դհոլի», «տաշի-տուշիների» ուղեկցությամբ ավանդական հարսանիքի մասին: 2012թ. դեկտեմբերի 12-ին Նառա եւ Դավիթ զույգը օրինականցրել են իրենց հարաբերությունները. «Տաշի-տուշին երբեք մտքովս չի անցել, առավել եւս, դհոլն ու զուռնան»,- մեզ հետ զրույցում նշեց դերասանուհին` հավելելով, որ հարսանեկան ճոխ արարողության փոխարեն` նախընտրում են մեկնել երկրից դուրս` վայելելու մեղրամիսը: Հարցին, թե դերաբաշխում տանը կատարե՞լ են, ասենք, ո՞վ պետք է աղբը հանի կամ կոմունալ վարձավճարները ժամանակին վճարի, դերասանուհու պատասխանը հետեւյալն էր. «Ոչ, դերաբաշխում չի եղել, թողնում ենք մեր հարմարությանը: Կարեւորը, աղբից ազատվենք ու ժամանակին մարենք կոմունալ վարձավճարները»:
Հարցազրույցն ամբողջությամբ կարդացեք «Զարուհի» կանանց հանդեսի փետրվարյան համարում:
Վ.ՄՈՒՐԱԴՅԱՆ