«ԵՎՐԱՏԵՍԻԼԻՑ» ՔԱՋԱՏԵՂՅԱԿ ԵՆ ՄԻԱՅՆ ԳՈՀԱՐԻ ՄՏԵՐԻՄՆԵՐՆ ՈՒ ԴԻԶԱՅՆԵՐՆԵՐԸ
http://tert.am/p/269522/3.jpghttp://tert.am/p/269522/3.jpgԴիզայներ ՖԱԻՆԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ օրերս իր ֆեյսբուքյան էջերով,հետեւյալ գրառումն էր արել. «Գոհար Գասպարյանի հետ սուրճ եմ խմում… ու արդեն գիտեմ` ով է գնում «Եվրատեսիլ»: Գուշակեք»: Դրան հաջորդեց մեկնաբանությունների տեղատարափը և խնդրանքներն ասելու, թե հեղինակավոր մրցույթում այս տարի ով է ներկայացնելու Հայաստանը: Ֆաինան իր ընկրներին առաջարկել էր սպասել «Հայլուր» լրատվականի երեկոյան թողարկմանը, որի ժամանակ պիտի նշվեր «Հաջողակի» անունը:
Իսկ մինչ այդ, ինտրիգն պահպանելու համար, Ֆաինան ներբեռնել էր իր և Գոհարի լուսանկարները, ինչպես նաև մասնակցի հագուստի դետալի լուսանկարներ:
Փաստորեն, ստացվում է, որ Հայաստանում «Եվրատեսիլ» մրցույթի մասին մանրամասն տեղեկատվություն իմանալու համար պետք է կա՛մ դիմել դիզայներներին, կա՛մ էլ «Եվրատեսիլի» հայաստանյան պատվիրակության ղեկավար՝ Գոհար Գասպարյանի մտերիմներին: Վերջինս, այդպես էլ չսովորեց առաջինը մտերիմներին տեղեկացնելու փոխարեն լրագրողներին ժամանակին տեղեկատվություն տալու իր պարտականությունները կատարել:
ԱԶԱ ՂԱՍԱԲՅԱՆ