Quantcast
Channel: RSS
Viewing all articles
Browse latest Browse all 18713

ՀԱՅՐԻԿՅԱՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ ԿՆԵՐԿԱՅԱՑՎԻ ԵՐԿՈՒՇԱԲԹԻ` «ԱԶԴԱԿ» ԱԿՈՒՄԲՈՒՄ

$
0
0

ՀԱՅՐԻԿՅԱՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ ԿՆԵՐԿԱՅԱՑՎԻ ԵՐԿՈՒՇԱԲԹԻ` «ԱԶԴԱԿ» ԱԿՈՒՄԲՈՒՄ

Երկուշաբթի` փետրվարի 4-ին, ժամը 11:30-ին ՍԻՄ «Ազդակ» մամուլի ակումբում տեղի կունենա ՀՀ նախագահի թեկնածու ՊԱՐՈՒՅՐ ՀԱՅՐԻԿՅԱՆԻ ներկայացուցիչ, փաստաբան ԼԵՎՈՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ մամուլի ասուլիսը` ՀՀ նախագահի թեկնածուի` Սահմանադրական դատարան դիմելու վերաբերյալ դիրքորոշումը ներկայացնելու: Լևոն Բաղդասարյանը կներկայացնի նաև որոշակի հարցեր` կապված մահափորձի քրեական գործի հետ:

Այս կապակցությամբ պարոն Բաղդասարյանը <Իրավունքի> հետ զրույցում նշեց. <Ըստ նախնական  տվյալների արդեն հայտնի է, որ դիմել են սահմանադրական դատարան, որպեսզի երկու շաբաթով երկարաձգեն ընտրությունները: Իսկ երկուշաբթի <Ազդակ> մամուլի ակումբում ես կներկայացնեմ պարոն Հայրիկյանի պաշտոնական դիրքորոշումը, ինչպես նաեւ կներկայացնեմ տեղեկատվություն քրեական գործի հետ կապված: Այս պահին դեռ որեւէ բան ասել չեմ կարող հանցագործության մանրամասների մասին>: 


Viewing all articles
Browse latest Browse all 18713

Trending Articles